▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Show–ոտ» Հայաստան` բարեխիղճ և հոգատար քաղաքացու փոխարեն

Առավոտից նայում եմ, ինչպես մի շարք ֆեյսբուքյան օգտատերեր ծաղրի են ենթարկել մի քաղաքացու, ով ինչ ինչ պատճառներով իր համար ապաստարան է գտել այս դեկորատիվ դաշնամուրի ներքո։
Նախ ցավում եմ նկարողի համար, որ այնքան մարդկային չի գտնվել, որ մարդուն փորձի օգտակար լինել, այլ դրա փոխարեն իր ֆեյսբուքյան էջում լայքեր է հավաքում։ Երկրորդն էլ ցավում եմ, հասարակության դեգրադացման համար, որ քոմենթները կարդալուց շատ նկատվում է այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր տվյալ իրենց հայրենակցին աջակցելու փոխարեն, ծաղրում են և որոշում են ինչ տեսակի օղի է խմել, հարբեցող է, թե չէ։ Ամոթ, հազար ամոթ։ Որքան է մեր հասարակության մեջ պակասել հանդուրժողականությունը, մարդուն աջակցելու ցանկությունը, փոխարենը մարդիկ իրենց "սուտի" նյուզմեյքերների տեղ դրած, ուղղակի իրենց այդ օրվա շոուն են ապահովում։ 

 
Հ.Գ.

Ես կասեի "Show–յոտ Հայաստան" VS բարեխիղճ և հոգատար քաղաքացու փոխարեն։

 

Գրիշ Ամիրյան 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին