▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա ո՞ւր էիք, տղերք...

 

ԱԺ ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ստորագրություններ էին հավաքել, որպեսզի գումարեն արտահերթ նիստ, սակայն գրեթե 60-ի հասնող պատգամավորներից միայն 37-ն էին ներկա:
Ավելի ստույգ՝ խորհրդարանում ոչ իշխանական պատգմավորների թիվը 58 է, ըստ այդմ հարց է առաջանում՝ ո՞ւր էին մյուս 21-ը:
Նրա՞նք էլ են հանրապետական՝ իրենց մտածողությամբ, արժեհամակարգով, բիզնեսը մանր առևտրականներից պաշտպանելու հետևողականությամբ, գործադիրի ցուցումները կուրորեն կատարելու հեզությամբ:
Հոկտեմբերի 10-ին է՞լ եք թռնելու, տղերք, որովհետև մեկդ բիզնես ունի, մյուսդ էս ինչ նախարարի ընկերն է, երրորդը պատարաստվում է դառնալ Սերժի թիկնապահի հարևանի խնամին:
Բա հետո, երբ ասում ենք՝ քաղաքական օրակարգը տեսանելի չէ, երեք ուժերի գործողությունները ներդաշնակ չեն, ինչ անուն ասես կպցնում եք, նեղանում եք, ասում եք՝ Սերժին ջրաղացին ջուր ենք լցնում:
Չէ, Սերժի ջրաղացին ջուր չեմ լցնում. ուղղակի ասում եմ՝ Սերժի իշխանության ու ձեր որակը նույնական է:
Ասում եմ՝ նրանք կնոպկա սեղմող են, դուք կնոպկից փախչող:
Ասում եմ՝ երկուսդ էլ Կրեմլի առաջ խոնարհվել եք, երկիր ինքնիշխանությունն աճուրդի եք դրել՝ մեկդ իշխանությունը պահելու, մյուսդ իշխանության գալու համար...

ԱԺ ոչ իշխանական ուժերը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ստորագրություններ էին հավաքել, որպեսզի գումարեն արտահերթ նիստ, սակայն գրեթե 60-ի հասնող պատգամավորներից միայն 37-ն էին ներկա: Ավելի ստույգ՝ խորհրդարանում ոչ իշխանական պատգմավորների թիվը 58 է, ըստ այդմ հարց է առաջանում՝ ո՞ւր էին մյուս 21-ը: Նրա՞նք էլ են հանրապետական՝ իրենց մտածողությամբ, արժեհամակարգով, բիզնեսը մանր առևտրականներից պաշտպանելու հետևողականությամբ, գործադիրի ցուցումները կուրորեն կատարելու հեզությամբ:

Հոկտեմբերի 10-ին է՞լ եք թռնելու, տղերք, որովհետև մեկդ բիզնես ունի, մյուսդ էս ինչ նախարարի ընկերն է, երրորդը պատարաստվում է դառնալ Սերժի թիկնապահի հարևանի խնամին:Բա հետո, երբ ասում ենք՝ քաղաքական օրակարգը տեսանելի չէ, երեք ուժերի գործողությունները ներդաշնակ չեն, ինչ անուն ասես կպցնում եք, նեղանում եք, ասում եք՝ Սերժին ջրաղացին ջուր ենք լցնում:Չէ, Սերժի ջրաղացին ջուր չեմ լցնում. ուղղակի ասում եմ՝ Սերժի իշխանության ու ձեր որակը նույնական է:Ասում եմ՝ նրանք կնոպկա սեղմող են, դուք կնոպկից փախչող:Ասում եմ՝ երկուսդ էլ Կրեմլի առաջ խոնարհվել եք, երկիր ինքնիշխանությունն աճուրդի եք դրել՝ մեկդ իշխանությունը պահելու, մյուսդ իշխանության գալու համար...

Սուրեն Սուրենյանց

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին