▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ եթե տղամարդկանցից մեկն էլ առնանդամո՞վ սեղմեր կոճակը...

«Անկախ ամեն ինչից, տգեղ էր և գռեհիկ... Հրաչին շատ եմ սիրում, բայց չեմ ընդունում նրա արդարացումը: Եվա Ռիվասը կին է, երգչուհի, ի՞նչ է նշանակում ոտքով սեղմել կոճակը, մի՞թե սա հարգանք է երգչի ու նախագծի հանդեպ... Թող գռեհիկ չհնչի խոսքս, իսկ եթե տղամարդկանցից մեկն էլ առնանդամով սեղմեր կոճակը, դարձյա՞լ ֆորմատային կդիտարկվեր: Ի վերջո, առնանդամն էլ մարմնի մի մասն է, ինչպես ոտքը, և շոուին դիտարժան մի բան էր պետք...»,-գրել է արվեստագետ Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում` արձագանքելով Եվա Ռիվասի երեկվա քայլին: 

Հիշեցնենք, որ «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանի կույր լսումների ժամանակ, երբ Մոսկվայից ժամանած Ալեն Հարությունյանը կատարում էր Caruso երգը,  Եվա Ռիվասը ոտքով է խփում  մրցավարական կոճակին/ դիտել 3-րդ րոպեից/  ու շրջվում դեպի մասնակից: 
Բլոգեր Տիգրան Քոչարյանը կտրուկ էր արձագանքել այս փաստին ու գրել հետևյալը. «Հայաստանի ձայնը դառավ զիբիլ: Ինչպես սովորական հյուրանոցները մի ժամանակ անց դառնում են բոռդել կամ լրատվականը մի ժամանակ անց դառնում է պոռնոլրատու: Ինչ է նշանակում կոշիկով խփել կնոպկին...»:
Հեռուստանախագծի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն  էլ` բլոգերի ֆեյսբուքյան գրառման ներքո արձագանքելով, նշել է, որ մրցավարի այդ քայլը ֆորմատային է և ներկայացրել է նմանատիպ կադր  «Ավստրալիայի ձայնը» հեռուստանախագծից: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին