▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե արի ու մի ասա` հնձածդ խոտ չի՞...ծննդավայրդ ռուսական գավառը չի՞...

Եվա Ռիվասի թեման, այո, համացանցում բուռն քննարկվողներից մեկն է դարձել: Ոմանք քննադատում են, իսկ ոմանք էլ նրա քայլը համարում շոուին համահունչ, պոզիտիվ... Ես նրանց թվին եմ պատկանում, ովքեր քննադատում են, մերժում: Այո, ինձ համար, անկախ շոուին բնորոշ ձևերից, դա անընդունելի էր: Թող ասեն, թե ավագ սերունդը հնամոլ է: Ես շատ կուզենայի տեսնել այդ նորամոլներին... Կարելի է նույն շոուում կատակել, զվարճանալ, հեռանալ ակադեմիական լրջությունից, խաղը դարձնել առաջնային: Ո՞վ կառարկի...

Առհասարակ, ոտքերը սեղանին դնելը, ոտքերով ձեռքին բնորոշ գործողություններ կատարելը հանրայնորեն՝ ընդունելի չէ: Անհարգալից վերաբերմունք է քվեարկվողի և հեռուստադիտողի հանդեպ: Ասում են, Ավստրալիայում, էլի ինչ-որ տեղ ոտքերով են քվեարկում... Դե, Ավստրալիայում կենգուրու էլ կա, մեզ մոտ չկա...
Իսկ, առհասարակ, Եվա Ռիվասի ,,ինքնատիպ,, քվեարկությունն ընդամենը առիթ էր՝ դժգոհելու այդ երգչուհու հայտնությունից նախագծում: Ինքնահավան, մեծամիտ, ոչ պրոֆեսիոնալ, գրեթե չկայացած, հայտնի մարդկանց հովանավորչությամբ Եվրատեսիլ, հիմա էլ ,,Հայաստանի ձայն,, խցկված երգչուհին իսկապես նյարդայնացնում է ակնդրին, դժգոհություն ծնում: Տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե երգիչ, այլ տղամարդ է ընտրում: Հենց սա է զայրացնում: Զայրացնում է այն, որ չունենալով համապատասխան պրոֆեսիոնալ հմտություններ և գիտելիքներ՝ դասեր է տալիս նախագիծ եկածներին, որոնցից շատերն իրենց վոկալ տվյալներով և գիտելիքներով գերազանցում են ,,փողի տոպրակներով,, շոու դաշտ բերված Եվա Ռիվասին... Ռիվասն իր ,,քվեարկությունն,, արդարացնում է իր անկեղծությամբ, ասում, որ նման նախագծում համաշխարհային աստղերն իրենց այդպես են պահում... Այսինքն, պիտի վարժվենք, որ Եվրատեսիլ գրեթե կոմերցիոն մրցույթում տապալված Եվա Ռիվասը համաշխարհային աստղ է, որը լավ գիտի շոուի կանոնները, իսկ մենք դեռ խավար ժամանակներում ենք գտնվում... Դե արի ու մի ասա, հնձածդ խոտ չի՞... Ծննդավայրդ ռուսական գավառը չի՞...

Շատերն իրենց զայրույթն արտահայտելու համար՝ թիրախ դարձրեցին Եվա Ռիվասին: Սա էլ կա: Իսկ զայրանալու շատ բան կա նախագծում: Երբ 17 տարեկան Նարեկ Ներսիսյանին, որի ոչ վոկալ տվյալները, ոչ կատարումը ընդունելի չէին, որն ակնհայտորեն աղավաղեց երգը՝ նախագիծ են վերցնում, հեռուստադիտողը զայրանում է: Զայրանում է, որովհետև ակնհայտ է դառնում հովանավորչությունը, ոչ սկզբունքային մոտեցումը, երբ ,,ոչ,, է ասվում շատերին գերազանցող երգչուհուն, իսկ ընտրվում է հանրահառչակ ,,Կառուզո,, երգը վատ կատարողը...

Մի խոսքով, ,,Հայաստանի ձայնը,, նման է այն բազմաթիվ մրցույթներին, որոնք մեզ մոտ անցկացվում են: Այսինքն, բոլոր ,,առանձնահատկություններով,, , վաղօրոք կազմված սցենարի մի քանի դրսևորմամբ: Ու պետք է հաշտվել այս ամենի հետ...

 

Լևոն Մութաֆյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին