▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկան զանգել է կնոջս ու ասել. ձեր տունը, քեզ ու երեխաներիդ, բոլորիդ կպայթեցնեմ...

nyut.am-ը գրում է, որ սյունեցի Սամվել Հարությունյանը, ով  պատերազմի ամենածանր ժամանակահատվածում եղել է Գորիսի քաղաքապետը, նաև` Գորիսի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահը, կայքի հետ հարցազրույցում ներկայացել է  նաև որպես հայոց շարունակվող ազատամարտի շարքային:

«Սերժ Սարգսյանին թվում է, թե նա (Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը-խմբագր.) մինչև ուղնուծուծն իրեն նվիրված է, բայց այն օրը, երբ զգա, որ խախուտ են Սերժ Սարգսյանի դիրքերը և նա ազատվելու է, դավաճանելու է նաև Սերժ Սարգսյանին, ինչպես ժամանակին դավաճանել է Լևոն Տեր-Պետրոսյանին»,- ասել է Սամվել Հարությունյանը, որի հետ  հարցազրույցի մի հատված  ներկայացնում ենք ստորև:

 

- Սուրիկ Խաչատրյանը Ձեզ դատի է տվել, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կավարտվի այդ դատավարությունը:

- Նա ասում է, թե ես 19 տարի հետո եմ հիշել, բայց իրականում 1990 թվականից մինչ օրս հարյուրավոր ելույթներ եմ ունեցել, բազմաթիվ հրապարակումներ են եղել, հարցազրույցներ, հայտարարություններ, հոդվածներ: Ուզում եմ երկուսը հիշեցնել: 2000 թվականի հուլիսի սկզբին որպես Գորիսի քաղաքապետի թեկնածու, ուղիղ եթերում էի, հյուրն էի Հ2 հեռուստաընկերության: Երբ ուղիղ եթերի ժամանակ մերկացնում էի Լիսկայի քրեական գործունեությունը, այդ նույն ժամանակ զանգում է Գորիսում գտնվող իմ կնոջը և ասում` ամուսինդ ինձ քննադատում է, չի՞ իմանում, որ կգամ ձեր տունը, քեզ ու երեխաներիդ, բոլորիդ կպայթեցնեմ: Երկրորդը` 2007 թվականին խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու էի, իմ մրցակիցն էլ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն էր: Երբ որ քարոզարշավի երկրորդ օրը գնացել էինք յոթ գյուղում հանդիպումների և 7-8 ընկերներով երեկոյան ուշ ժամի աղուհաց էինք կիսում մեր տանը, մեկ էլ զանգեց, ներկայացավ Սուրեն Խաչատրյան: Ասացի` տղա, ազգանունով ինձ մի ներկայացիր, Սուրիկ, ասա` ի՞նչու ես զանգել: Դե, տարիներ շարունակ չէինք առնչվել: Ասաց` զանգել եմ և առաջարկում եմ, որ իմ ու Մաքսիմ Հակոբյանի անունները չտաս քո ելույթներում: Ես իմ ելույթներում քննադատում էի Սերժ Սարգսյանին, նրա եղբորը` Սաշիկ Սարգսյանին, այն ժամանակվա հանրապետական իշխանություններին ու նաև, անշուշտ, առանձնահատուկ վերաբերմունք էի դրսևորում Սուրիկ Խաչատրյանի և Սաշիկ Սարգսյանին օգնության հասած Մաքսիմ Հակոբյանի` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի նկատմամբ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին