▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատված՝ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման նոր կարգից

 

Հոդված 131. Հայաստանի Հանրապետության ԱԺ­ում հավատարմագրված լրագրողը ծառայության ժամանակ ղեկավարվում է ԱԺ հավատարմագրման կարգի, լրագրողական կանոնադրությունների պահանջներով և խմբագիրների հրամաններով:
Լրագրողը խաղաղ և պատերազմական ժամանակ պարտավոր է`
- հավատարիմ լինել լրագրողի երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր պատգամավորին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել պատգամավորին` հաստավիզ լրագրողներից, կատարել լրագրողական պարտքը, անսասան տանել դրանից բխող դժվարությունները.
- խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության ԱԺ կանոնակարգ օրենքը, կատարել բաժնի պետերի յուրաքանչյուր պահանջ.
- մշտապես տիրապետել մասնագիտական գիտելիքներին, կատարելագործել սեփական իմացությունը և շփման վարպետությունը.
- իմանալ և գործադրման համար մշտապես պատրաստ պահել իրեն հանձնված գրիչը և մարտական տեխնիկան (ձայնագրիչ, ականջակալ, նեթբուք, մոդեմ, կրիչ), պահպանել ԱԺ գույքը.
- լինել ազնիվ, կարգապահ և խիզախ լրագրողական պարտքի կատարման ժամանակ, ցուցաբերել խելամիտ նախաձեռնություն.
- անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին (խմբագիրների) և նրանց պաշտպանել մարտի ժամանակ, պաշտպանել լրատվամիջոցի մարտական դրոշը.
- բարձր պահել լրագրողական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել օլիգարխների և նրանց կարիերիստների վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ լրագրողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից.
- պահպանել լրագրողական հարգանքի, վարքի և լրագրողական ողջույնի կանոնները, մշտապես լինել կոկիկ հանգնված` մաքուր և բարետես.
- լինել աչալուրջ, խստորեն պահպանել ԱԺ միջանցքներում լսած գաղտնի զրույցները:
Հատված ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման նոր կարգից:

Հոդված 131. Հայաստանի Հանրապետության ԱԺ­ում հավատարմագրված լրագրողը ծառայության ժամանակ ղեկավարվում է ԱԺ հավատարմագրման կարգի, լրագրողական կանոնադրությունների պահանջներով և խմբագիրների հրամաններով:

Լրագրողը խաղաղ և պատերազմական ժամանակ պարտավոր է`

-հավատարիմ լինել լրագրողի երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր պատգամավորին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել պատգամավորին` հաստավիզ լրագրողներից, կատարել լրագրողական պարտքը, անսասան տանել դրանից բխող դժվարությունները.

-խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության ԱԺ կանոնակարգ օրենքը, կատարել բաժնի պետերի յուրաքանչյուր պահանջ.

-մշտապես տիրապետել մասնագիտական գիտելիքներին, կատարելագործել սեփական իմացությունը և շփման վարպետությունը.

-իմանալ և գործադրման համար մշտապես պատրաստ պահել իրեն հանձնված գրիչը և մարտական տեխնիկան (ձայնագրիչ, ականջակալ, նեթբուք, մոդեմ, կրիչ), պահպանել ԱԺ գույքը.

-լինել ազնիվ, կարգապահ և խիզախ լրագրողական պարտքի կատարման ժամանակ, ցուցաբերել խելամիտ նախաձեռնություն.

-անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին (խմբագիրների) և նրանց պաշտպանել մարտի ժամանակ, պաշտպանել լրատվամիջոցի մարտական դրոշը.

-բարձր պահել լրագրողական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել օլիգարխների և նրանց կարիերիստների վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ լրագրողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից.

-պահպանել լրագրողական հարգանքի, վարքի և լրագրողական ողջույնի կանոնները, մշտապես լինել կոկիկ հանգնված` մաքուր և բարետես.

-լինել աչալուրջ, խստորեն պահպանել ԱԺ միջանցքներում լսած գաղտնի զրույցները:

Հատված ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման նոր կարգից:

Տիրայր Մուրադյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին