▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ Հաղորդության ու դրա վերաբերյալ Կաթողիկոսի վիճահարույց հարցազրույցի մասին

Սուրբ Հաղորդութեան մասին/ հրապարակումը` դասական ուղղագրությամբ է/ 

 

Կարգ մը մոդերն Քահանաներ կ'ընդունին քաղկետոնական (Քաղկետոնի ժողովը 451-թ ընդունող) ուղղափառներուն եւ կաթոլիկներուն Սուրբ Հաղորդութիւն տալը, սակայն ասիկա Հայ Առաքելական Եկեղեցւոյ դարաւոր կանոններուն հակառակ է, եւ բոլորովին աբսուրդ, ըստ հետեւեալ պատճառներուն:
1- Մէկ Սեղանէն Հաղորդուելու համար հարկաւոր է նախ մէկ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՒԱՏ ունենալը, որովհետեւ Հաղորդութիւն կը նշանակէ հաղորդակցիլ (Holy Communion) կամ հաղորդակից ըլլալ մէկ միտքի կամ մէկ գաղափարի.
2- Կա նաեւ այլ մի հարց որն է նզովքները, եթէ մեր եւ քաղկետոնական եւ կաթոլիկներուն միջեւ նզովքներ կան, ապա ի՞նչպէս կարող ենք մեր Սուրբ սեղանէն նզովեալներուն կերակրել, արդեօք ասիկա հակասութիւն չէ, մի՞թէ ասիկա ծիծաղելի չէ.
3- Հայ Առաքելական Եկեղեցին մաս կը կազմէ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներուն ընտանիքէն որոնք են Ասորի, Ղպտի, Եթովպիայի եւ Հնդիկ Մալանկարա ոչ քաղկետոնական Եկեղեցիները. Բոլոր այս յիշեալ Եկեղեցիները մինչեւ այսօր կը մերժեն հաղորդել բացի այս եկեղեցիներուն զաւակներուն որովհետեւ մենք բոլորս նոյն Հաւատքը եւ Դաւանանքը ունինք, իսկ այլ դաւանութիւն ունեցող անձինք խստորէն արգիլուած են Հաղորդուելէ նոյն Սեղանէն.
Բոլորս եւ մանաւանդ Հայաստանցի մեր Եկեղեցւոյ զաւակները գիտենք թէ Հոյն եւ Ռուս եւ բոլոր արեւմտեան կամ քաղկետոնական այլ Եկեղեցիները խստօրէն կը մերժեն այլադաւան քրիստոնեաներուն հաղորդել. Եւ մեզ Հայերուս անընդհատ հերետիկոս կամ աղանդաւորներ կը կոչեն.
Իսկ Կաթոլիկ Եկեղեցին յայտնի է թէ բոլոր մարդոց կը Հաղորդէ ըլլան անոնք Կաթոլիկ, արեւելեան կամ արեւմտեան Ուղղափառ եւ մինչեւ բողոքական, անշուշտ հարկ է ըսել թէ կը Հաղորդեն սակայն առանց պաշտօնական կանոնի.
Հիմա կը մնայ մեզի Հարցնել հետեւեալը, եթէ ոեւէ Քոյր Եկեղեցի, արեւմտեան Օրթոտոքս եւ մինչեւ Կաթոլիկները բոլորը պաշտօնապէս եւ գործնականապէս կը մերժեն Հաղորդել այլադաւան քրիստոնեաներուն, ապա ինչ իրաւունքով եւ կամ ինչի հիման վրայ մեր Եկեղեցին ոտնակոխ կընէ մեր Հայրերուն հաստատած կարգը եւ կ'ընդունի Հաղորդել բոլոր այլադաւաններուն.
Ասիկա կը նշանակէ թէ որքան թոյլ եւ անտարբեր են այսօր մեր Եկեղեցւոյ հոգեւորականները, միւս եկեղեցիները ծայրայեղ կամ պահպանողական բնութագրելով կը փորձեն իրենց անփութութիւնը, ձախողութիւնը եւ տգիտութիւնը ծածկել.
Կը մնայ յիշեցնել բոլոր անոնց որոնք մեր Սրբազան Հաւատքը կը փորձէն խախտել կամ շահագործել անձնական շահերու կամ աստիճաններու համար, կուզեմ յիշեցնել թէ Հզօրն Աստուած եւ նաեւ Հայ ժողովուրդը ձեզ պիտի պատժէ եւ դատապարտէ.


Քրիստափոր սարկաւագ Ֆրունճեան

Յ.Գ. Քրիստափոր սարկաւագն ապրում է Բելգիայի Անթվերպէն քաղաքում եւ իր մօրեղբայր, համացանցային քարոզիչ Տէր Արմէն Քհնյ. Մելքոնեանի հետ շրջում Բելգիայի, Գերմանիայի եւ Հոլանդիայի Հայ Առաքելական եկեղեցիները` որպէս այցելու եկեղեցականներ ծիսակատարութիւններ եւ քարոզչութիւն իրականացնելու նպատակով: 

 

 

 

Հայ Եկեղեցու բարեկարգում ֆեյսբուքյան էջից

Ստորև ներկայացված տեսանյութի բնութագրումը նշվածն` առանց մեկնաբանության. Այս հարցազրույցից պարզ է դառնում, որ Գարեգին Բ կաթողիկոսը չունի նաև աստվածաբանական տարրական գիտելիքներ և, առհասարակ, կիլոմետրերով հեռու է հավատքից ու հոգևոր կյանքից:  Հայ եկեղեցու կանոնների համաձայն, չի կարելի հաղորդություն տալ բողոքականներին, քաղկեդոնականներին (հույներին, ռուսներին, կաթոլիկներին) և առհասարակ նրանց, ովքեր չեն ընդունում Հայ առաքելական եկեղեցու դավանանքը` վերջինիս կողմից նզովված լինելու պատճառով: Կաթողիկոսը բացահայտ ասում է, որ դավանանքը կարևոր չէ Հաղորդություն ստանալու համար, ինչն ակնհայտ հերձված է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին