▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտանիքի ֆինանսական կայունություն ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ից

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ներկայացրել է նոր ծառայություն, որը ըստ էության ունի սոցիալական ուղղվածություն, քանի որ ապահովում է ընտանիքի միակ կամ հիմնական եկամուտի աղբյուր հանդիսացող անձի ապահովագրությունը դժբախտ պատահարներից և մեր երկրում ցավոք սրտի լայն տարածում գտած,այնպիսի ռիսկերից ինչպիսիք են՝ սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի ինսուլտ, քաղցկեղի տարատեսակներ :

Վճարելով ամսական ընդամենը 5,500 դրամ մեկ տարվա ընթացքում պատահարի դեպքում դուք  ստանում եք կամ միանվագ մինչև 5 500 000 դրամ կամ մինչև 10 000 000 դրամ 10 տարիների ընթացքում ամսական հատուցումներով:

Ընդ որում ամսական մարումներով սխեման ընտրելու դեպքում Ձեզ հնարավորություն է տրվում հիմնական հատուցման գումարից յուրաքանչյուր զավակի հարսանեկան ծախսերը հոգալու համար ստանալ միանվագ մինչև 1 000 000 դրամ, երեխայի ուսման վարձը հոգալու համար ուսման ընթացքում՝ տարեկան մինչև 600 000 դրամ, իսկ հիփոթեքային վարկ ունենալու դեպքում ապահովագրական ընկերությունը կրկնապատկում է ամսեկան հատուցումները:

Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրության ավելի մանրամասն տեղեկատվությունը առկա է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին