▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

KERBEDANZ JW–ը հիմնելու է հայ-շվեյցարական ժամագործության և ոսկերչական զարդերի եռաչափ մոդելավորման դպրոց

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը եւ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը այցելել են  «KERBEDANZ  JW» հայ-շվեյցարական ժամագործական ընկերությունծանոթացել  ընկերության գուրծունեությանն ու հետագա ծրագրերին:

Ընկերության ներկայացուցիչը հյուրերին է ներկայացրել  ժամացույցերի և ոսկերչական զարդերի եռաչափ մոդելավորման դպրոց հիմնելու ծրագիրը՝ կարեւորելով դպրոցի հիմնադրման եւ զարգացման հեռանկարները:

«Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակում  շվեյցարական ստանդարտներին համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստումը հանդիսանում է դպրոցի հիմնական առաքելությունը: Դպրոցի լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռվի Շվեյցարիայում մասնակցել գործնական դասընթացների եւ աշխատանքի անցնել «KERBEDANZ JW» ընկերությունում», -նշել է նա:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ-ում ժամագործության զարգացմանը միտված ծրագրերը իրենց նպաստը կունենան ոլորտի առաջխաղացման, ինչպես նաեւ բարձրակարգ եւ ոճային  ժամագործական արտադրանքի միջազգային ճանաչման գործում: Ծրագրերը կլինեն շարունակական, որոնց շրջանակում  ժամանակ առ ժամանակ Հայաստան  կայցելեն Շվեյցարիայի ժամագործության ոլորտի հեղինակավոր մասնագետներ, ինչի արդյունքում կամրապնդվի կապը «KERBEDANZ JW»  ընկերության եւ շվեյցարական արտադրողների միջեւ՝  հնարավորություն ընձեռելով  հայ մասնագետներին որոշակի մասեր արտադրել շվեյցարական բրենդերի համար:

Դպրոցի հիմնադրման գաղափարը քննարկվել էր  «Concepto» ժամագործական ընկերության ներկայացուցիչների հետ՝  դեռեւս ապրիլ ամսին  «KERBEDANZ JW» ընկերություն կատարած այցի ժամանակ:

«Concepto»  ընկերությունը հանդիսանում է շվեցարական մեխանիզմներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը, որի կողմից արտադրված մեխանիզմները օգտագործում են շվեյցարական ժամացույցների ամենահայտնի եւ հեղինակավոր բրենդերը, որոնց թվում են ` Graff, deGrisogono, Louis Monnet, Bvlgari եւ այլն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին