▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսանկարում պատկերված ու հանրահավաքին մասնակցած «թաղի տղերքն» իրար են խառնել համացանցը

Ստորև ներկայացվող լուսանկարում պատկերված ու Եռյակի երեկվա  հանրահավաքին մասնակցած «մաստը» իրար է խառնել համացանցը: 

 

«Եթե մեկի համար Ծառուկյան- նախագահը ընդունելի տարբերակ է, և ինքն իրեն կոչում է ընդդիմադիր, իմ պատասխանն է իրեն.....Դու սովորական վարձկան ես, ինչպես մնացած 15000 հոգին, որոնց ավտոբուսներով կամ տաքսիներով քշում էին հրապարակ, իսկ ընդամենը տարի ու կես առաջ դրանց նույն ձև քշում էին ընտրատեղամասեր ընտրությունները կեղծելու: Իրենց գործը փողի դիմաց քշվել է տեղից տեղ, և դու դրանցից մեկն ես, գուցե մի տարբերությամբ, որ Կգրես ֆեյսբուքում կամ կխոսեմ հարթակից: Իրականում ոչնչով չես տարբերվում քշվողներից: Թե գաղափարհական հենքի վրա զրույց կա? զրուցենք, թե պիտի ապացուցեք, որ Ծառուկյան-նախագահ եզրը Հայաստանի փրկությունն է, ավելի լավ է ժամանակ մի կորցրեք: Եվ վերջում նորից հիշեցնեմ, եթե նույնիսկ պալատական հեղաշրջում անեք և լիսկային փոխարինեք Յուվեցի կարոյով, միևնույնն է 15 թվի ապրիլի 24-ին իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին»,-գրել է Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը: 


Իսկ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հետևյալ կերպ է արձագանքել լուսանկարին.

«Չզարմանաք, որ հանրահավաքներին հանդիպեք «պպզող» տղերքի...

Նկարում պատկերված տղաներից որևէ մեկին չեմ ճանաչում, նրանցից որևէ մեկի հետ խնդիր չունեմ: Բայց մոտավորապես պարզ է, թե տղաներն ինչ «արժեհամակարգի» կրող են, ինչ միջավայր են ներկայացնում: Այդ միջավայրը խիստ բնորոշ է իշխանությանն ու օլիգարխիային մոտ կանգնած մարդկանց:
Հիմա այս տղաները հանրահավաքային շարժման ակտիվ մասնակիցներ են: Երբ Արամ Մանուկյանն ուրախությամբ արձանագրում է, որ Ազատության հրպարակում նոր դեմքեր ու մարդկանց է տեսնում, պարզվում է, որ ուրախանալու առիթ առանձնապես չկա:
Փոխվել է հանրահավաքի հարթակը, փոխվել են նաև մասնակիցները, որոնց մեջ, չեմ բացառում, գտնվեն նույնիսկ մարդիկ, ովքեր գուցե 2008-ի համաժողովրդական շարժման ժամանակ փորձել են խանգարել հանրահավաքները: Համենայն դեպս, նկարում պատկերված «մաստը» դա լավ կարող է անել:
Այ սա է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության առարկայական, առայժմ տեսանելի արդյունքը:
Առաջին նախագահը ձգտում էր միավորել բուրժուազիային ու դեմոկրատներին՝ իրականում Ազատության հրապարակը դարձնելով հավաքատեղի «թաղի տղերքի»  համար: Մյուս հանրահավաքներին չզարմանաք, որ հանդիպեք «պպզող» տղերքի: Երևի հանրահավաքի սոցիալական կազմի փոփոխությունը Լևոնն էլ է զգացել, որովհետև ոսկեղնիկ հայերենով խոսող այդ մարդն երեկ վուլգար բառապաշարով անեկդոտներ էր պատմում:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանին հաջողվում է ամեն բան գլխիվայր շուռ տալ:
1997-ին նա անկեղծորեն ուզում էր լուծել Ղարաբաղի հարցը՝ արդյունքում Արացախը դատարկելով տեղի էլիտայից ու Հայաստանն այդ էլտային ի պահ տալով...»:

Կարդացեք նաև` Ով էր հանրահավաքի մասնակից ամենաբոյով ցուցարարը. լուսանկարներ Ազատության հրապարակից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին