▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի երեխային անվանակոչել մահացածի անունով

 

«Ես սիրում եմ իմ անունը, բայց ինձ դժվար է եղել ինքնահաստատվել որպես առանձին մարդ: Ծնողներս տարիներ շարունակ իմ մեջ փնտրել են են այն  մարդուն, ում անունով անվանակոչել են: Անընդհատ ինձ համեմատել են նրա հետ`ինչու նա կարողանում էր այսպես անել,իսկ ես ոչ»,-պատմում է Աննան`ավելացնելով, որ  անունն իրեն դարձրեց  անվստահ, անհամարձակ:
Անվանակոչությունը կարևոր դեր է խաղում երեխայի կյանքում. Ըստ հոգեբան Սոնա Մանությանի` անունն անձի ինքնագնահատականի, ինքնաընկալման հետ սերտ կապ ունի, այն ինչ-որ իմաստով դառնում է մարդու  անբաժանելի մասը, չէ որ դա հենց այն բառն է, որով ամենից հաճախ դիմում են քեզ:
«Կան հեղինակներ,որոնք պնդում են, որ անունը, ունենալով բարդ հնչյունային կազմ, անրադառնում է մարդու ներաշխարհի, նաև ճակատագրի վրա»,-ասում է Մանությանը: Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Շահե աբեղա Անանյանն  ասում է, որ եկեղեցում «կանխորոշված» հասկացություն չկա, կա Աստծո նախախնամություն, որը հայտնի է միայն Աստծուն:
Մեզանում ընդունված է երեխային անվանել պապիկի կամ տատիկի անունով: «Այս առումով կարևոր է, որ մայրը երեխայի անունը կնքելուց առաջ մտածի ոչ թե սկեսրոջը կամ սկեսրայրին հաճոյանալու համար, այլ մտածի, որ երեխան կրելու է այդ անունը ամբողջ կյանքի ընթացքում. արդյոք հարմար անուն է 21րդ դարի համար»:  Հոգեբանը խորհուրդ է տալիս նաև չընկնել  մոդեռն անունների ետևից` կարծելով, որ դա միանշանակ դրական է ազդելու երեխայի վրա: «Անունը պետք է մաքսիմում չեզոք ու բարեհունչ լինի`աղջկա համար`կանացի, տղայի դեպքում`առնականությունը ընդգծող»:
Շահե աբեղա Անանյանի խոսքով` եկեղեցին հոգևորականներին ձեռնադրելիս տալիս է նրանց սրբի անուններ`աղոթելով, որ այդ սրբի բարի գծերն անցնեն տվյալ մարդուն: Նույնը կարելի է ասել մանուկների մասին, երբ նրանց ծնողներն անվանակոչում են այն մարդու անունով, ում կուզեին ընդօրինակեր իրենց զավակը:
ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնը ներկայացնող Սոնա Մանությանն ասում է, որ կարծիք կա, թե չի կարելի երեխային կնքել մահացած մարդու անունով: «Երբ երեխային կնքում են մահացածի անունով, նրա վրա դնում են պատասխանատվություն`հնարավորինս մոտ լինելու այն մարդուն, ում կորցրել են»,-ասում է Մանությանը`ավելացնելով, որ ակնկալիքներն այդ մարդուց, շփման ձևը նրա հետ վերջինիս  համար կարող է սթրեսային լինել:
«Այս իմաստով նրան դնում ենք որոշակի կաղապարների մեջ և առանց գիտակցելու ստիպում ենք նրան լինել այնպիսին, ինչպիսին ինքը չէ»,-բացատրում է Մանությանը:
Հոգեբանի խոսքով` հանգուցյալի անունը դնելով` մենք նորածնին փոխանցում ենք տվյալ մարդու ճակատագիրը, ինչը նաև էներգետիկ դաշտի փոխանցում կարող է լինել: Այս տեսակետին հարող մարդիկ գտնում են, որ դա վտանգավոր է:
 
Ռուբինա Հակոբյան

 impoqrik.am: «Ես սիրում եմ իմ անունը, բայց ինձ դժվար է եղել ինքնահաստատվել որպես առանձին մարդ: Ծնողներս տարիներ շարունակ իմ մեջ փնտրել են են այն  մարդուն, ում անունով անվանակոչել են: Անընդհատ ինձ համեմատել են նրա հետ`ինչու նա կարողանում էր այսպես անել,իսկ ես ոչ»,-պատմում է Աննան`ավելացնելով, որ  անունն իրեն դարձրեց  անվստահ, անհամարձակ:
Անվանակոչությունը կարևոր դեր է խաղում երեխայի կյանքում. Ըստ հոգեբան Սոնա Մանությանի` անունն անձի ինքնագնահատականի, ինքնաընկալման հետ սերտ կապ ունի, այն ինչ-որ իմաստով դառնում է մարդու  անբաժանելի մասը, չէ որ դա հենց այն բառն է, որով ամենից հաճախ դիմում են քեզ:
«Կան հեղինակներ,որոնք պնդում են, որ անունը, ունենալով բարդ հնչյունային կազմ, անրադառնում է մարդու ներաշխարհի, նաև ճակատագրի վրա»,-ասում է Մանությանը: Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Շահե աբեղա Անանյանն  ասում է, որ եկեղեցում «կանխորոշված» հասկացություն չկա, կա Աստծո նախախնամություն, որը հայտնի է միայն Աստծուն:
Մեզանում ընդունված է երեխային անվանել պապիկի կամ տատիկի անունով: «Այս առումով կարևոր է, որ մայրը երեխայի անունը կնքելուց առաջ մտածի ոչ թե սկեսրոջը կամ սկեսրայրին հաճոյանալու համար, այլ մտածի, որ երեխան կրելու է այդ անունը ամբողջ կյանքի ընթացքում. արդյոք հարմար անուն է 21րդ դարի համար»:  Հոգեբանը խորհուրդ է տալիս նաև չընկնել  մոդեռն անունների ետևից` կարծելով, որ դա միանշանակ դրական է ազդելու երեխայի վրա: «Անունը պետք է մաքսիմում չեզոք ու բարեհունչ լինի`աղջկա համար`կանացի, տղայի դեպքում`առնականությունը ընդգծող»:
Շահե աբեղա Անանյանի խոսքով` եկեղեցին հոգևորականներին ձեռնադրելիս տալիս է նրանց սրբի անուններ`աղոթելով, որ այդ սրբի բարի գծերն անցնեն տվյալ մարդուն: Նույնը կարելի է ասել մանուկների մասին, երբ նրանց ծնողներն անվանակոչում են այն մարդու անունով, ում կուզեին ընդօրինակեր իրենց զավակը:
ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնը ներկայացնող Սոնա Մանությանն ասում է, որ կարծիք կա, թե չի կարելի երեխային կնքել մահացած մարդու անունով: «Երբ երեխային կնքում են մահացածի անունով, նրա վրա դնում են պատասխանատվություն`հնարավորինս մոտ լինելու այն մարդուն, ում կորցրել են»,-ասում է Մանությանը`ավելացնելով, որ ակնկալիքներն այդ մարդուց, շփման ձևը նրա հետ վերջինիս  համար կարող է սթրեսային լինել:
«Այս իմաստով նրան դնում ենք որոշակի կաղապարների մեջ և առանց գիտակցելու ստիպում ենք նրան լինել այնպիսին, ինչպիսին ինքը չէ»,-բացատրում է Մանությանը:
Հոգեբանի խոսքով` հանգուցյալի անունը դնելով` մենք նորածնին փոխանցում ենք տվյալ մարդու ճակատագիրը, ինչը նաև էներգետիկ դաշտի փոխանցում կարող է լինել: Այս տեսակետին հարող մարդիկ գտնում են, որ դա վտանգավոր է:
 
Հեղինակ` Ռուբինա Հակոբյան

Աղբյուր` impoqrik.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին