▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երուսաղեմի հայոց պատրիարքությունն արձագանքում է աղմկահարույց հրապարակումներին

Օրեր առաջ հայաստանյան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում մասնավորապես Ոսկան Մխիթարյանի ստորագրությամբ շրջանառության մեջ դրվեցին մի քանի հրապարակումներ, որտեղ տեղեկացվում էր, թե Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մեջ սեպտեմբերի 18-20-ը կայացած Եկեղեցական ներկայացուցչական ժողովի ժամանակ բարձրաստիճան եկեղեցականներ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռները թեմական կառույցների մակարդակի իջեցնելու պահանջ են հնչեցրել: Այս հաստատումը հերքվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հոկտեմբեր 22-ի մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն հոդվածագիրը նոր հրապարակմամբ տեղեկատվության աղբյուր մատնանշեց ժողովականներին` հավելելով, որ պահանջին  «ժողովին ներկայ Երուսաղէմի միաբան ներկայացուցիչներ խոր ընդվզումով դէմ արտայայտուած են»:

Նկատի ունենալով այն, որ ժողովին ի վերջո մասնակցում էին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչները` իսկությունը պարզելու համար մեկնաբանության խնդրանքով  Asekose.am-ը դիմել է ժողովին մասնակցած պատրիարքության ներկայացուցիչ, Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանին:

«Հոդվածում նշված տեղեկությունը չի համապասխանում իրականությանը, որին չենք ցանկանում անդրադառնալ: Պարզապես նշենք, որ այո՛ Եկեղեցական ներկայացուցչական ժողովի ընթացքին, ինչպես արդեն ծանուցված եղել է, քննարկվել է Եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնադրությունը, որի զանազան դրույթների վերաբերյալ հնչել են տարբեր կարծիքներ: Քննարկումներն ընդհանուր առումով անցել են առողջ և կառուցողական մթնոլորտում», - ասաց Կորյուն վարդապետը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին