▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկզբում նոտարիուս, հետո զագս...

 Վաղը Նոտարական պալատի նոր գրասենյակի հանդիսավոր բացումն է: Նույն շենքում պիտի տեղակայված լինի նաև Ամուսնությունների պալատը: Ի դեպ, սա նաև մեր մասնակի հատուցումն է երևանցուն մեր հիշողությունների մեջ դեռևս կանգուն (անհասկանալի պատճառներով և տրամաբանությամբ ժամանակին ապամոնտաժված) Երիտասարդական պալատում տեղակայված նախկին շքեղ Ամուսնությունների պալատի դիմաց:
Երբ մտահղացա մեկտեղել նույն շենքում երկու հանրային կարևորության կառույցներ, միայն մեկ բան էի ցանկանում՝ հնարավորինս բարելավել ծառայությունների որակն ու հարմարավետությունը մեր բնակչության համար: Շենքն արդեն պատրաստ է, մեր մի քանի ամիս տևած աշխատանքների պտուղը վաղը կհանձնենք երևանցիներին:
Այս պահին, երբ մտածում էի ուրախությունս ձեզ հետ կիսելու մասին՝ մի զվարճալի կադր հիշեցի հումորային ներկայացումներից մեկից: Հետաքրքիր զուգադիպությամբ իրականացել է ներկայացման հերոսների երազանքը. այս շենքի բացմամբ, կարծում եմ, երկրում գոնե մեկ հարց էլ չի հնչի՝ «Սկզբում նոտարիուս, հետո զագս» ... )))
Վաղը երևանցիները կունենան երկու պալատ մի շենքում:

 

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի բլոգից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին