▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

13-ամյա աղջկան թլպատման հետևանքով սպանած բժշկին արդարացրել են

Եգիպտոսի դատարանն արդարացրել է բժիշկ Ռասլան Ֆադլիին, ով 2013-ի հունիսին թլպատել էր 13-ամյա Սոհաիր էլ-Բատեային, ինչի հետևանքով աղջիկը մահացել էր: Ընդ որում բժիշկը թլպատումը կատարել էր հենց երեխայի հոր պահանջով: Թեև 13-ամյա աղջիկը մահացել է հենց  թլպատումից առաջացած բարդույթներից, միևնույն է, թե բժիշկը, թե հայրն արդարացվել են:

Չնայած դրան` բժշկին դատարանը պարտավորեցրել է վճարել 700 դոլար՝ դատական ծախսերի համար։

Ուշագրավն այն է, որ նախկինում Եգիպտոսի կառավարությունն օրենք էր ընդունել, որի համաձայն արգելվում էր կանանց թլպատումը, սակայն 2008-ից օրենքը կրկին ուժի մեջ է մտել:

Նշենք, որ ժամանակակից բժշկությունը դեմ է  թլպատման գործընթացին, քանի որ այն փոփոխում, խեղման է ենթարկում կանանց արտաքին սեռական օրգանները, խոչընդոտում է միզարձակմանը, ինֆեկցիոն հիվանդությունների վտանգ է առաջացնում, մեծացնում է նորածինների մահվան հավանականությունը, առաջացնում է արյունահոսություն և անգամ՝ մահ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին