▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նայում ես ու չգիտես` հպարտանաս, ծիծաղես, թե լացես…

Նկարում Հանրապետական պատգամավորներն են, ինքնագոհ դեմքով և հպարտ կեցվածքով:

Տիկնանց նայելիս կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ նրանց հիմնական գործառույթը ոչ թե ԱԺ-ում իրենց ընտրողների խնդիրները բարձրձայանելն է, այլ նույն ոճի հագուստի մասին պայմանավորվելը և հետո հպարտությամբ այդ նույն զգեստը ցուցադրելը:
Չգիտեմ ինչ են մտածում այս ազգընտիրները իրենց մասին, բայց նկարից դատելով նրանք հպարտ են, քանի որ հերթական աշխատանքային օրը ստացվել է և զգեստները լավ միմյանց հետ “բռնացրել” են:
Իմ կողմից կարող եմ միայն խորհուրդ տալ, որ մյուս անգամ կարողանան երեքով միասին եռագույնը պատկերել: Այդպես գոնե ավելի ազգային-պետական կեցվածք կարելի է բռնել և հպարտությունն ու ինքնագոհությունն էլ գոնե որոշակի հիմքեր կունենան, իսկ ԱԺ նիստերի ժամանակ միմյանց կողք նստելով, կկարողանան միասին պետական դրոշը խոհրհդանշել:
Թե չէ այսպես մի քիչ շատ պրիմիտիվ ու մի քիչ էլ զավեշտալի իրավիճակ է ստացվում: Նայում ես ու չգիտես` հպարտանաս, ծիծաղես, թե լացես…

 

Ունենք Խնդիր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին