▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնացել էր, որ ձեր կիսագրագիտությունն էլ ազգի վրա ծախեք...

Լավ, մինչեւ ե՞րբ է էս աբսուրդը շարունակվելու: Էլի էի լսել էս ԻՇությունը, քիչ առաջ էլ Արմնյուզի խելքի տոպրակներն էին Սողոմոն իմաստունի դեմքով ասում, որ «սերիալ» կոչվածներում խոսում են փողոցի լեզվով, որովհետեւ, եթե հանկարծ նորմալ հայերեն խոսեն, հեռուստադիտողը չի հավատա, պանիմայեշ, իրենց անզուգական հերոսներին: Էս անտեր փողոցի լեզուն ազատ-անկախ Հայաստանու՞մ ծլեց, դրանից առաջ փողոցի լեզու՞ չկար, ժարգո՞ն չկար: Կար, չէ՞: Ու ոնց որ թե հայերս շատ էլ հաճույքով նայում էինք մեր ֆիլմերը, որտեղ մարդիկ նորմալ հայերեն էին խոսում, լավ էլ «հավատում էինք» էդ հերոսներին, ու հիմա էլ ենք նայում ու «հավատում»: 
Պարզ ասեք, որ ձեր սերիալների մեծ մասի հեղինակները գրականության հետ էնքան կապ ունեն, ինչքան լիսկան` իր դոկտորության հետ, ու հենց իրենց իմացած փողոցի լեզվով էլ գրում են, որովհետեւ ուրիշ լեզու չգիտեն: Մնացել էր, որ ձեր կիսագրագիտությունն էլ ազգի վրա ծախեք, թե` տեսեք-տեսեք, ձեր մասին ենք մտածում, հանուն ձեզ ենք լեզվի մաման լացացնում, թե չէ հո գիտեք էլի, որ ուզենանք` Շեքսպիրին էլ կտանք-կանցնենք:
Հազար անգամ յա՛խք:(

 

Լիզա Ճաղարյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին