▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական շուկայում հայտնվել է ադրբեջանական «Ազերչայ» թեյը

Հայկական վաճառակետերում արդեն կարող ենք տեսնել ադրբեջանական «Ազերչայ» թեյը:

Փաստորեն Ադրբեջանի լկտի պահվածքին համարժեք պատասխան տալու և հնարավորինս չափով նրանց տնտեսությունը կաթվածահար անելու փոխարեն, սկսել ենք զարկ տալ նրանց արտադրանքի իրացմանը շուկայում, այն էլ հայկական: Քանի որ Ադրբեջանն իր ՀՆԱ-ի մեծ մասն օգտագործում է բանակը սպառազինելու վրա, պարզ է դառնում, որ հայկական շուկա ներմուծվող թեյի շահույթի մի մասը անկասկած կգնա ադրբեջանական բանակը սպառազինելու «սրբազան» գործին, այսինքն` մենք մեր ձեռքով փորում ենք մեր գերեզմանը:

Մենք մեր իսկ կատարած տգետ մարդուն վայել քայլերով, մեր զինվորներին մահ ենք առաքում, այս դեպքում «առաքիչները» ադրբեջանցի դիպուկահարներն ու հերթական ուղղաթիռ խփող «քամանդիները»:

Եթե հայկական որևէ ապրանքանիշ հայտնվեր ադրբեջանական շուկայում, ապա անկասկած ներկրողը կդատապարտվեր ազգային դավաճանության համար:

Քանի որ Հայաստանն Ադրբեջանը չէ, և ոչ էլ հայերն ազերիներ, ապա՝ այստեղ խնդրի լուծումը կարող է լինելու դյուրին ու պետք է հեռու լինի հասրակ վաճառականին որպես ազգային դավաճան համարելուց ու դատապարտելուց, պարզապես մեր առևտրի նախարարությունն այսուհետ պետք սկսի գործել որպես առևտրի նախարարություն և արգելի նմանօրինակ արտադրանքի մեր երկիր ներմուծումը :

Չսպանենք մեր զինվորներին մեր իսկ միջոցներով:

Գևորգ Գարդմանցի Գյուլումյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին