▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատուկ ջոկատայիններն իրենց դրամական խրախուսանքը փոխանցել են զոհված օդաչուների ընտանիքներին

karabakh-life.am-ը գրում է. Ինչպես տեղեկացել ենք հավաստի աղբյուրից, Արցախի իշխանությունները փայլուն գնահատելով հատուկ ջոկատայինների՝ թշնամու կողմից կործանված ուղղաթիռի օդաչուների մարմինները և ուղղաթիռի կարևոր մասերը տարհանելու գործողությունը, դրամական խրախուսանքի են արժանացրել նրանց:

Մարտի դաշտում փայլուն հաղթանակին տղաները ավելացրին ևս մեկը՝ բարոյական հաղթանակ. ,,Մեզ համար նախատեսած ֆինանսական խրախուսանքը փոխանցում ենք զոհված օդաչուների ընտանքիներին,,-հայտարարել են տղաները:

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 2014-ի նոյեմբերի 12-ին Արցախում ընթացող «Միասնություն 2014» զորավարժության շրջանակներում ուսումնավարժական թռիչք իրականացնելիս ադրբեջանական կողմը խոցել էր հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Անձնակազմի 3 անդամների ճակատագիրը մինչ օրս անհայտ էր: Ուղղաթիռի ընկած վայրը անցած օրերին Ադրբեջանը պահում էր ինտենսիվ կրակի տակ, արհամարհելով միջազգային կառուցների ցանկացած միջնորդություն` օդաչուների մարմինները դուրս բերելու կապակցությամբ:
Արցախի ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումը ստիպված դիմել է հատուկ նշանակության գործողության, որի արդյուքնում դուրս է բերել հակառկորդի կողմից կործանված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և երկու օդաչուների մասուքները, որոնք կարևոր են ճիշտ հետաքննություն կատարելու համար- ասել է Արցախի ՊՆ Մ. Հակոբյանը:


Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին