▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շեքսպիրին կասկածում են նույնասեռական լինելու մեջ

 

Անգլիացի մեծանուն գրող Ուիլյամ Շեքսպիրի անվան շուրջ շատ առեղծվածներ կան։
Շեքսպիրի ստեղծագործություններն ուսումնասիրող փորձագետները կասկածում են, որ պոետը նույնասեռական է եղել, հայտնել է The Daily Mail-ը։ Շեքսպիրի առաջին հրատարակությունը նվիրված է եղել ոմն «պարոն W.H»-ին, ում ինքնությունը դեռեւս անհայտ է։ Կասկածում են, որ նա Շեքսպիրի ընկերներից մեկն է եղել, օրինակ՝ Հենրի Ռայոթսլին, Սաութհեմփթոնի դուքսը կամ Ուիլյամ Հերբերթը։
Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Բրայան Վիկերսը հայտարարել է, որ Շեքսպիրի 116-րդ սոնետն ունի «նույնասեռական համատեքստ»։ Այս կարծիքն ունեն նաեւ մի շարք այլ ակադեմիկոսներ՝ նշելով, որ սոնետում հեղինակն իր սերն այնպես է արտահայտել, որ դժվար է հասկանալ, թե նա սեր է խոստովանում կնո՞ջը, թե տղամարդուն։
Մասնագետները կարծում են, որ 20-րդ սոնետի տողերը նույնպես հուշում են այն մասին, որ հայտնի պոետը ոչ ավանդական սեռական կողմնորոշում է ունեցել. «Քո իգական դեմքը, բնության անգին նվերը քեզ, իմ սիրո թագուհի-թագավոր»։
Ի դեպ, 2012թ-ին դերասան Իեն ՄաքՔելանը նույնպես այս տեսակետն է հայտնել՝ ասելով, որ թեկուզ Շեքսպիրը կին ու երեխաներ ուներ, բայց միեւնույն է, նա նախընտրում էր տղամարդկանց։

Անգլիացի մեծանուն գրող Ուիլյամ Շեքսպիրի անվան շուրջ շատ առեղծվածներ կան։
Շեքսպիրի ստեղծագործություններն ուսումնասիրող փորձագետները կասկածում են, որ պոետը նույնասեռական է եղել և նրա առաջին հրատարակությունը նվիրված է եղել ոմն «պարոն W.H»-ին, ում ինքնությունը դեռեւս անհայտ է։ Կասկածում են, որ նա Շեքսպիրի ընկերներից մեկն է եղել, օրինակ՝ Հենրի Ռայոթսլին, Սաութհեմփթոնի դուքսը կամ Ուիլյամ Հերբերթը, հայտնում է The Daily Mail-ը։ 
Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Բրայան Վիկերսը հայտարարել է, որ Շեքսպիրի 116-րդ սոնետն ունի «նույնասեռական համատեքստ»։ Այս կարծիքն ունեն նաեւ մի շարք այլ ակադեմիկոսներ՝ նշելով, որ սոնետում հեղինակն իր սերն այնպես է արտահայտել, որ դժվար է հասկանալ, թե նա սեր է խոստովանում կնո՞ջը, թե տղամարդուն։
Մասնագետները կարծում են, որ 20-րդ սոնետի տողերը նույնպես հուշում են այն մասին, որ հայտնի պոետը ոչ ավանդական սեռական կողմնորոշում է ունեցել. «Քո իգական դեմքը, բնության անգին նվերը քեզ, իմ սիրո թագուհի-թագավոր»։
2012թ-ին դերասան Իեն ՄաքՔելանը նույնպես այս տեսակետն է հայտնել՝ ասելով, որ թեկուզ Շեքսպիրը կին ու երեխաներ ուներ, բայց միեւնույն է, նա նախընտրում էր տղամարդկանց։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին