▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա այն նվազագույնն է, ինչ կարող ենք անել, տղե՛րք ջան, ձեր ամենօրյա խիզախության դիմաց...

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններից զորակոչված 95 ժամկետային զինծառայողներ հանդիպեցին տանը սպասող իրենց հարազատներին: Որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացան շնորհակալագրերի, իսկ նրանց որդիներն էլ խրախուսվեցին հնգօրյա արձակուրդով: Մենք շարունակելու ենք նախաձեռնել սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր՝ պարբերաբար ապահովելով երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումը: Սա այն նվազագույնն է, ինչ կարող ենք անել, տղե՛րք ջան, ձեր ամենօրյա խիզախության դիմաց: Ամուր առողջություն, ուժ ու կորով ձեզ:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին