▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոսկու շուկայում «գործի են անցել» Վաղարշի թիկնապահները

Asekose.am-ը ներկայացնում է ընթերցողներից մեկի նամակը, որում վերջինս ահազանգում է «Ոսկու աշխարհ» շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի և նրա  թիկնապահների անօրինությունների մասին.

«Հայտնում եմ Ձեզ, որ աշխատում եմ «Վաղարշ և Որդիներ», Խորենացի 24 հասցեում գտնվող Ոսկու շուկայում: Շուրջ 1 տարի է Անհատ Ձեռնարկատեր եմ, 80.000 ՀՀ դրամով Վարձակալել եմ օֆիսային տարածք և զբաղվում եմ մանրածախ վաճառքով: Այսօր ինձ մոտեցավ «ՎԱՂԱՐՇ»-ի վստահված անձ` ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ ՄԱՐՏԻՆ անունով մի մարդ և տվեց պայմանագիր ասելով ստորագրի պայմանագիրը, քո օֆիսի ամսական վարձը հունվարից կազմելու է ամսական 150.000 ՀՀ դրամ: Ասեմ որ իմ օֆիսի պայմանագիրն դեռ 1 տարուց է լրանում: Երբ ես նրան ասացի թե թանգ է ինձ համար, նա պատասխանեց, «Տեղյակ չես, ֆռումենք քանի օրա սաղինն էլ թանգացրել էնք, եթե ձեռ չի տալի մի աշխատի»:

Հարգելի պաշտոնյաներ խնդրում եմ վերանայեք այս հարցը, և մի թողեք նման գործողություններով ՕԼԻԳԱՐԽ-ները ժողովրդի հաշվին ավելի հարստանան, և նպաստեն արտագախթին:

Խնդրում եմ իրձ հասկացեք, նա է սեփականատերն հասկանում եմ, բայց չի կարելի 80.000-րն դարձնել 150.000: Նշեմ, որ իմ նման շատ մարդիք կան հայտնված նման իրավիճակում:

Խնդրում եմ լուրջ ուսումնասիրություն կատարեք:

Հասկանալի պատճառով անունս չեմ գրում, թեչե վաղարշի ախռաննիկներն վրեժխնդիր կլինեն ինձ հետ»:

Կարդացեք նաև` Վաղարշը ջարդուխուրդ է անում Ոսկու շուկայի սեղանները

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին