▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունն ամբողջ հունվար ամիսը սահմանեց ոչ աշխատանքային

armcomedy.com-ը գրում է. Երեկ կայացած արտահերթ նիստի ընթացքում կառավարությունը վերանայեց ոչ աշխատանքային օրեր սահմանելու մասին որոշումը. նախկինում սահմանված հունվարի 1-12 -ն ընկած ժամկետը եկարացվեց, և ամբողջ հունվար ամիսը սահմանվեց ոչ աշխատանքային: Կառավարության տոների, արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի վարչության ղեկավար Սամվել Խնջիկյանը նշեց. «Այս քայլով կառավարությունը փորձ է անում սաստել դրամի հետագա արժեզրկումը. եթե չաշխատեն բանկերն ու փոխանակման կետերը, ապա դրամի փոխարժեքի վայրիվերումներն ու դրանից բխող սպեկուլացիան միանշանակ կդադարեն, այնպես որ պետք է մի մարդու նման ուս ուսի տանք ու հանգստանանք 31 օր»: Կառավարության ներկայացուցչի կարծիքով որոշումը կարժանանա հանրության լայն շերտերի հավանությանը, քանի որ նրանցից ընդամենը պահանջվում է չաշխատել, մնալ տանը ու դիտել հեռուստացույց:«Անկեղծ ասած, ես էլ կուզեի «Դոկտոր Հաուսը» մի անգամ էլ դիտել, բայց աշխատել է պետք»: Ամանորի ընդլայնված արձակուրդն արդեն դժգոհություն է բարձրացրել ընդդիմության շարքերում: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով, այդ մեկ ամիսը կարելի է օգտագործել տնտեսությունն ամրապնդելու համար....

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին