▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2015 թվականի վերաբերյալ Վանգայի կանխատեսումները

tert.am-ը գրում է. Բոլոր ժամանակների ամենահայտնի պայծառատես Վանգան մահացել է դեռևս 1996-ին։ Սակայն նրա անունը շարունակում է հուզել բոլոր նրանց, ում հետաքրքիր է ապագան։ Կույր կնոջ կանխատեսումները կարելի է գտնել բազմաթիվ կայքերում։ Իսկ հավատալ, թե՝ ոչ, դա որոշում է յուրաքանչյուրը, գրում է Обозреватель-ը։


Այժմ շատերը թերահավատորեն են վերաբերվում Վանգայի գուշակություններին, մյուսները, ընդհակառակը՝ նրա խոսքերի ավելի շատ ապացույցներ են գտնում։


Ըստ Վանգայի կանխատեսումների՝ աշխարհի վերջը սպասվում է 2015-ի 2-րդ կեսին։ Քիչ մխիթարական են նաև կանխատեսումները 2015-ի սկզբի վերաբերյալ։


Այդ ժամանակահատվածում կսկսվի գլոբալ տնտեսական ճգնաժամ։ Դա բախումների պատճառ կդառնա երկրների համար։ Վանգայի կանխագուշակումների մեկնաբանները երկրի վրա տեղի ունեցող փոփոխությունները, գլոբալ աղետները կապում են հենց նյութական շահերի, ինչպես նաև տեխնածին պատերազմի հետ, որոնք կհանգեցնեն լայնամասշտաբ կործանումների։


Վանգան իր կյանքի վերջին տարիներին խոսել է մեծ փոփոխությունների մասին, որից հետո Եվրոպայի, Հարավային Ամերիկայի և Հարավ-արևելյան Ասիայի երկրների կեսը կծածկվի համաշխարհային օվկիանոսի ջրերով։


Տարվա 2-րդ կեսին կսկսվի մեծ մարդկանց տեղափոխումը հարավից դեպի Հյուսիսային Ամերիկա, Կանադա, Ռուսաստան։ Արդյունքում երկրի բնակչության մեծ մասը կենտրոնացած կլինի ԱՄՆ-ում և Կենտրոնական Ռուսաստանում։ Վերլուծելով Վանգայի խոսքերի համընկնումն այժմյան իրադարձությունների հետ՝ լիովին կարելի է ենթադրել, որ խոսքը հենց 2015-ի մասին է։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին