▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այծի տարի` պատերազմների, հեղափոխությունների, ճգնաժամերի տարի

2015թ. չինական հորոսկոպով այծի կամ ոչխարի տարի է: Տարին խոստանում է լինել հագեցած համաշխարհային իրադարձություններով, մասնավորապես ռուս-ամերիկյան հակամարտությունը կթևակոխի նոր փուլ: Կատարենք պատմական փոքր էքսկուրս` այծի տարում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որոնցում իրենց նշանակալի մասնակցություն են ունեցել ԱՄՆ-ը և Ռուսաստանը:

1919թ.- Մերձբալթիայում հաստատվում են խորհրդային կարգեր
Սկսվում է թուրք-հունական երկրորդ պատերազմը
Ստորագրվում է Վերսալյան պայմանագիրը, որով ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Անտանտը Խորհրդային Ռուսաստանի նկատմամբ հայտարարում է տնտեսական շրջափակում:

1931թ.- Իսպանիայի թագավոր Ալֆոնս 13-րդը փախնում է երկրից` փրկվելով հեղափոխությունից: Իսպանիան հռչակվում է հանրապետությունը:
Ավստրիական, գերմանական բանկերի սնանկացում` Կենտրոնական Եվրոպայում սկսվում է ֆինանսական ճգնաժամ:

1943թ.- Ստալինգրադում կապիտուլիացիայի է ենթարկվում գերմանական բանակը, որը դառնում է 2-րդ համաշխարհային պատերազմի շրջադարձային կետ
Արգենտինայում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում
Իրանը պատերազմ է հայտարարում Գերմանիային
Թեհրանում տեղի է ունենում Ստալինի, Ռուզվելտի, Չերչիլի պատմական հանդիպումը

1955թ.- Պանամայի նախագահ Խոսե Ռեմոնայի սպանությունը
Հրաժարական է տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ ՈՒիստոն Չերչիլը
ԽՍՀՄ և մի քանի այլ սոցիալիստական երկրներ ստորագրում են Վարշավայի պայմանագիրը
ԽՍՀՄ և Գերմանիայի միջև հաստատվում են դիվանագիտական հարաբերությունները

1967թ.- Հույները և թուրքերը սկսում են ռազմական գործողություններ Կիպրոսում: Հունաստանում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և հաստատվում է «սև գնդապետեր» ռեժիմը: Թագավոր Կոնստանտինոս 2-րդը փախնում է երկրից:
Մերձավոր Արևելքում սկսվում է Վեցօրյա պատերազմը` Իսրայելի և Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի, Ալժիրի միջև:
Բոլիվիայում սպանվում է Չե Գևարան:
Ռումինիայում իշխանության է գալիս Նիկոլաե Չաուշևսկուն:

1979թ.- Հեղափոխություն Իրանում. Իրանը հռչակվում է իսլամական պետություն` 15 տարի անց հայրենիք է վերադառնում Այաթոլլա Խոմեյնին:

Խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան
1991թ. – ԽՍՀՄ փլուզումը
Սկսվում է հարավօսեթական պատերազմը
Պարսից ծոցում տեղի են ունենում պատերազմական գործողություններ
Պատերազմական գործողություններ են սկսվում Հարավսլավիայում. Հարավսլավիայի փլուզումը:

2003թ.- ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան մտնում է Իրաք` Սադամ Հուսեյնի ռեժիմը տապալելու նպատակով: Արդյունքում տարվա վերջ Սադամ Հուսեյնը ձերբակալվում է:
Սկսվում է չեչենական երկրորդ պատերազմը` մի քանի հարյուր զոհ և վիրավոր:

2015թ.- իրադարձությունները դեռ առջևում են...

Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան էջից
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին