▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«666»-ը...

1982 ից իրար հերթ չտալով սկսեցին մեռնել սովետական միության ղեկավարները...մեռնում էին այնպիսի հաճախականությամբ որ արտասահմանյան դելեգացիաները որ գալիս էին թաղման ստիպված էին հարցնել...հիմա հետ գնանք մեր երկիրը թէ ստեղ սպասենք հաջորդին...մի բան պարզ էր որ այսպես շարունակել էլ հնարավոր չէր....ու նշանակեցին իրենց միջի ամենաջահելին ու ամենաշուստիին ...Գարբաչովը եկավ ու հայտարարեց...,,պերեստրոյկա ու գլասնոստ,, ու սաղ քաքը հելավ ջրի երես...իրանց խելքով ուզում էին ,,կապիտալկա,, անել...բայց էնքան փտած էր այդ մեքենան որ սկսեց քանդվել... մեր ,,գեղարվեստաթատերական,, կուրսնն էլ բաժանվեց ,,գեղարվեստականների,, ու ,,թատերականների,, թատերականները ստեղծեցին ,,Ոզնիներ,, խումբը ու սկսեցին թատրոն խաղալ... իսկ գեղարվեստակաները գնացին գեղարվեստով զբաղվելու....,,3 հարկ,, անունը արդեն դրվում էր շրջանառության մեջ....բայց դեռ հիմնականում սրճանարային խոսակցությունների ֆորմատով...շուտով կայանալու էր Նկարիչների միության հերթական համագումարը...շատ հետաքրքիր իրավիճակ էր ,,նկարչական աշխարհում,,...կար հին սերնդի կլանը... Գրիգոր Խանջյանի գլխավորությամբ..կար այսպես կոչված 70 ականերինը... որ չուներ իր հստակ լիդերը... եվ արդեն կար նոր եկող 80 ակաների արդեն ուրվագծվող սերունդը...քանի որ համակարգը այնքան էր թուլացել որ համագումարում ելույթ ունենալու թույլատվություն տվեցին անգամ այդ սերունդի ներկայացուցիչին որը անգամ նկարիչների միության անդամ էլ չէր... ու այդ սերունդի անունից ելույթ ունեցավ Արման Գրիգորյանը...վստահաբար նրա ելույթից նախորդները համարյա ոչինչ չհասկացան...բայց դա նոր եկող ժամանակների արվեստի մանիֆեստնն էր փաստորեն...համագումարում բնականաբար պիտի հաղթեր 70 ակաների կլանը...որովհետեվ ուղղակի նախորդները շարունակություն չունեին... հաղթողներնն էլ ավելի շատ կապված էին այսպես կոչված ,,ազգային արժեքներին,, քան տեղեկացված էին համաշխարհային կերպարվեստի այդ ժամանակվա խնդիրներին...,,Նկարիչների միության նախագահ ընտրվեց Արա Շիրազը... գեղանկարի սեկցիաի նախագահ Ռոբերտ Էլիբեկյանը...իսկ երիտասադականի հարցերը պետք է որոշեր Էդվարդ Խարազյանը...սա իսկապես մեր սերնդի համար համագումարում տարած հաղթանակ էր...երեք արվեստագետներնն էլ համարվում էին ժամանակակից արվեստի կողմնակիցներ...ձևավավում էին նկարիչների խմբեր...80 ակաների կեսի այդպիսի ամենկարևոր խմբերից մեկը ձյավորվեց ,,Ամիրյանի արվեստանոցՙՙում... Արմեն Գևորգյանի տան բակում սենիակ էին վարձել Արա Հովսեփյանը...Արմեն Պետրոսյանը... ու Կարո Թերզյանը...Կարոն ու Արան իմ մանկության ընկերներնն էին մենք միասին սովորել էինք դեռ Կոջոյանում իսկ Արմեն-ների հետ ընկերացանք իստիտուտում....հետաքրքիր միջավայր ստեղծվեց այդ փոքր արվեստանոցում այնտեղ էին հավաքվում այն ժամանակվա ամենաժամանակակից նկարիչները ռեժիսորներ... դերասանուհիները...արտասահմանից եկած արվեստագետներ...վեճեր..քնարկումներ...կռիվներ...մի խոսքով այն ինչ կարող էր լինել արվեստանոցում...ամեն մեկը մի հետաքրքր մարդ... ամեն մեկը մի անհատականություն... հաճախ այտեղ էին լինում Արմեն Մազմանյանը...Նանա և Լիլիթ Սիմոնյանները...Նարե Հայկազյանը ու Մարինե Պետրոսյանը...դէ ձախ նկարիչների մասին էլ չեմ ասում...մի խոսքով Թումանյանի ,,Վերնատունից,,հետո երեվի հայ մշակույթային կյանքի վրա ամենամեծ ազդեցությունը թողեց ,,Ամիրյանի արվեստանոցը,, ցավոք ոչ մեկին նա որպես արխիվային նյութ չհետաքրքրեց....ուրեմ այդ արվեստանոցում արդեն ձևավորվել էր առանձին ցուցադրվելու գաղափարը...ու քանի որ այդ մի քանի հոգին իրեց արած չարածով արդեն բացարձակ չեին տեղավորվում ,,ընդունելի,,արվեստի շրջանակներում...նրացից մի քանիսը արդեն մասնակցել էին Լենինականում կազմակերպված ,,3 հարկի,, ցուցահանդեսին...բայց օդում կախված էր ,,մեծ,, ցուցահանդես ունենալու գաղափարը...իսկ ,,մեծ,, դահլիճ Երեվանում ուներ միայն նկարիչների միությունը... Ես ու Արմանը գնացինք Խարազյանի մոտ բացատրելով որ ինչ ենք ուզում... Խարազյանը մեզ ասաց որ ցուցահանդեսային ցուցակը արդեն կազմված է ու որ այս տարի հնարավոր չի լինի...ու հենց ինքնն էլ մեզ հուշեց նոր միտք... նա ասաց որ շուտով լինելույա երիտասարդական ցուցահանդես...բոլորիտ գործերնն էլ կանցնեն...մենք բացատրեցինք որ բոլորի հետ չենք ուզում սա պետք է լինի խմբակային...ու միանգամից ես ասացի...իսկ եթե մի դահլիճում անենք խմբակային իսկ երկրորդում հանրապետական երիտասարդականը? Խարազյանը մի քիչ մտածեց ասաց Արայի հետ խոսենք... գնացինք խոսելու...Արան դեմ չէր ... Շիրազը մեր առաջ դրվեց մի պահանջ ,,նամուսով էսպոզիցիզ անել,, նաև երկրորդ հարկի ցուցահանդեսը...մենք համաձայնվեցինք...այսպես ծնվեց ,,666,, ցուցահանդեսը....քանի որ այդ ժամանակ այդ մի քանի հոգին Ամիրյանից ու էլի մի քանի հոգի դրսից նկարում էին հիմնականում մեծ նկարներ ապա առաջին հարկի էքսպոզիցիաում ցուցադրվեցին ,,Ամիրյանի արվեստանոցի,, տղերքը...ես...Արթուր Օշականցին.. Շավարշը...Քիքին...Սևը...Աշոտ Աշոտը..առաջին անգամ շուռ տվեցինք միության պատերը... դահլիճը դարձավ մուգ...իսկ մի կողմում որտեղ Սերգեյի պահեստնն էր ընհանրապես հանեցինք...ու պահեստում պահվող ամեն ինչ միանգամից դարձավ ցուցահանդեսի էքսպոնատ...առաջին անգամ ես ու Աշոտ Աշոտը... ,,ինստոլացիա,, արեցինք մեր գործերը դահլիճում որպես արդեն գիտակցված ինստոլացիաներ... մի խոսքով անում էինք այն ինչ մինջ այդ ոչ միայն Հայաստանում այլ ամբողջ սովետական միությունում չէր արվել...ու դա անում էինք խիստ գաղտնի փակ վարագույների ետեվում... շատ հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ երեկոյան ուշ...դուռը ծեծեցին...բացեցի...Սաշնն էր...Մելքոնյան...ասաց էս ինչ էք անում...ասացի էքսպոզիցա...ասաց գործ եմ բերել...բացատրեցի որ Սաշ սա ,,կոնցեպտուալ,, ցուցադրությունա...ասաց ես էլ եմ ուզում էտ ,,կոնցեպտի,, մեջ ցուցադրվեմ...իսկ ձեռքին փոքր չափսի շամուտից կերամիկական աշխատանք էր...ասացի լավ տար ուր ուզում էս դիր...մտավ դահլիճ նայեց էքսպոզիցիզն...պտտվեց մի քիչ մտածեց ու ասաց...չէ տղերք չեղավ...ես գնացի երկրորդ հարկ... ու գնաց...շատ ,,նանուսով,, էքսպոզիցիա արեցինք նաև երկրորդ հարկը...որովհետեվ մնացած նկարները չափերով փոքր էին ու մենք կարողացանք նրանք կախել երկու շարքով...ես մինջև այսօր համարում եմ դա իմ արած ամենամեվատ արարքը որ երբևիցե արել եմ...չնայած այդպիսի բաներ նախկինում էլ շատ էին անում...այդ ցուցահանդեսում առաջին անգամ մեզ օգնեց մարդ որը աշխատանք չէր ցուցադրում ցուցահանդեսում բայց բավականին ակտիվորեն մասնակցում էր այդ ամեն ինչին...բայց դեռ ,,համադրող,, հասկացողությունը չկար ցուցահանդեսներում...այդ մարդը Նազարեթ Կարոյանն էր....մենք այդ ամեն ինչը սովորում էինք...համնթաց...միակ բանը որ մեզ չհաջողվեց անել մեր ուզածով...աֆիշանն էր...Քիքին մի հսկայական պաստառի վրա ավելով գրել էր ,,666,, որը մենք ուզում էինք կախել կրիշից ամբողջ շենքի երկայնքով...բայց իբր հրշեջները մեզ այն թույլ չտվեցին....ստիպված բացումից մի ժամ առաջ դիմացի թերթի կրպակից գնեցինք ամբողջ մնացած թերթերը փակցրեցինք Էդվարդ Արծրունյանի աֆիշայի վրա ու Քիքին նորից գրեց ,,666,,...երբ աֆիշը տեղադրեցինք իր տեղը ինչ որ մեկը իր ձեռքի ,,Ավանգարդ,, թերթը խցկեց թերթերից մեկի բացվածքի մեջ.... այնպես որ ,,ԱՎԱՆԳԱՐԴԸ,, ինքստինքյան մտավ աֆիշայի մեջ ու ստացվեց ԱՎԱՆԳԱՐԴ 666...հաջորդ օրը արդեն ամբողջ Երեվանը խոսում էր այդ ցուցահանդեսի մասին...իսկ իմ հիշողության մեջ մնաց այցելուներից մեկի գրածը....,,վերջապես թարմ օդ մտավ այս դահլիճներից... ներս....

 

Սահակ Պողոսյան

«666»-ի աֆիշան բացումից մեկ ժամ առաջ և հետո

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին