▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդարադատության նախարարությունը պատվոգիր հանձնեց ASEKOSE.am-ին

 

Այսօր` դեկտեմբերի 22-ին, ՀՀ Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր տարեվերջյան հանդիպում լրագրողների հետ: Միջոցառման ժամանակ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ակտիվ համագործակցության համար` նշելով, որ դա օգնում  է ավելի արդյունավետ աշխատել. «Դուք օգնում եք մեզ ավելի զգաստ և զգոն լինել: Եղած խնդիրներն արձանագրելով,  դրանք բարձրացնելով և մեզ քննադատելով` ստիպում եք մեզ չթուլանալ, միշտ ավելի ուշադիր լինել համակարգային խնդիրների նկատմամբ: Մենք միշտ փորձում ենք բաց լինել լրատվական դաշտի հետ, որևէ խտրականություն չդնել»:
Ըստ նախարարի` որքան պետական մարմինը բաց է մամուլի համար, որքան մասնակից է դարձնում մամուլին համակարգային խնդիրների քննարկման, ուսումնասիրման և հիմնախնդիրների վերհանման գործընթացին, այնքան մամուլն ավելի ընկերական է դառնում այդ համակարգի հետ:
Նախարարի ելույթից հետո նրա մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ներկայացրեց, թե որ լրատվամիջոցներն են, ըստ նախարարության, հաղթող ճանաչվել ներկայացված անվանակարգերում:
Հաղթողների շարքում  է նաև REPLIK.am-ը, որը պատվոգիր ստացավ Ֆեյսբուքյան ամենաակտիվ հետևող լինելու համար:
Կայքի անձնակազմը շնորհակալություն է հայտնում  նախարարությանը կատարած աշխատանքը նկատելու և գնահատելու համար` խոստանալով այսուհետ ևս ակտիվորեն հետևել նախարարության գործունեությանը, լուսաբանել դրանք և վերհանել ի հայտ եկող խնդիրները

ՀՀ Արդարադատության նախարարությունն այսօր  կազմակերպել էր տարեվերջյան հանդիպում լրագրողների հետ: Միջոցառման սկզբում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողներին ակտիվ համագործակցության համար` ընդգծելով, որ դա օգնում  է ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը. «Մեր աշխատանքում ձեր ներդրումն ու մասնակցությունն անգնահատելի է: Դուք օգնում եք մեզ վեր հանել համակարգում առկա խնդիրները, մեզ ստիպում եք ավելի զգաստ և զգոն լինել: Եղած խնդիրներն արձանագրելով,  դրանք բարձրացնելով և մեզ քննադատելով` ստիպում եք մեզ չթուլանալ, միշտ ավելի ուշադիր լինել համակարգային խնդիրների նկատմամբ: Մենք միշտ փորձում ենք մաքսիմալ բաց և թափանցիկ լինել լրատվական դաշտի հետ, որևէ խտրականություն չդնել»,-նշեց նախարարը:
Ըստ Հովհաննես Մանուկյանի` որքան պետական մարմինը և պաշտոնյան բաց է մամուլի համար, որքան մասնակից է դարձնում մամուլին համակարգային խնդիրների քննարկման, ուսումնասիրման և հիմնախնդիրների վերհանման գործընթացին, այնքան մամուլն ավելի ընկերական է դառնում այդ համակարգի հետ:
Նախարարի ելույթից հետո նրա մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, տարվա ընթացքում լրատվամիջոցներում եղել են հրապարակումներ, որոնք նախարարությունում բոլորը սկսել են քննարկել, եթե պետք է եղել արձագանքել են: Եվ ըստ այդ հոդվածների` տարեվերջյան այս հանդիպման ժամանակ Ծովինար Խաչատրյանը ներկայացրեց այն լրատվամիջոցները, որոնք հաղթող են դարձել նախարարության կողմից սահմանած անվանակարգերում:

Հաղթողների թվում է նաև ASEKOSE.am-ը, որը հաղթող է ճանաչվել  «Ամենաճշմարտանման շշուկ» անվանակարգում` «Եթե նախարարն իմ գրքից մի 30 օրինակ գնի` մի քանի լավ հուշ կպատմեմ իր մասին. Յուրի Մեչիտով»  հրապարակման համար:

Շնորհակալություն ենք հայտնում մեր   աշխատանքին հետևելու և այն գնահատելու համար:

Ներկայացնում ենք նաև մյուս մրցանակակիր լրատվամիջոցներն ու նրանց հաղթած անվանակարգերը:

Նախարարի առաջին հարցազրույց - News.am

Ամենազվարճալի սուտ - Hayeli.am

Ամենաօպերատիվ լուսաբանում- Armenpress.am

Ամենակրեատիվ բամբասանք - «Հրապարակ» օրաթերթ 

Ամենադիպուկ լեգենդ - Armlur.am

Ամենաճշմարտանման շշուկ - Asekose.am

Նախարարության կայքի ամենաանդավաճան բաժանորդ - Իրավաբան.net

Ամենազգաստացնող տեսախցիկ - Գագիկ Շամշյան

Ամենաուղենշային հրապարակում - Hetq.am

Տարվա հազարերորդ զանգ - Ազատություն ռադիոկայան

Ամենազվարճալի վրիպակ - «Ար» հեռուստաընկերություն

Ամենահետապնդող հարցում - «Գալա»

Ամենաշատ հյուրընկալված տաղավար- «Երկիրն այսօր»

Ֆեյսբուքյան ամենաակտիվ հետևող - Replik.am

Ամենաչափազանցված իրականություն - ArmComedy 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին