▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Yerevan City-ն պահանջում է ցմահ ազատազրկել այդ տականքներին

armcomedy.com-ը գրում է. Երևան–Թբիլիսի-Երևան թռիչքի երկու ուղևոր` Վազգեն Անահիտյանը և Ռազմիկ Հասմիկյանը, որոնք կասկածվում են երրորդ երկրից Հայաստան շաքարի ներմուծման փորձ անելու մեջ:

Ոստիկանության լրատվության բաժինը հաղորդել է, որ այս պահին երկու կասկածյալները գտնվում են կենտրոնի ոստիկանական բաժնում: Ականատեսների պնդմամբ՝ երկուսին էլ արդեն զխկել են բաժնում: 

«Մենք ստացանք օպերատիվ տեղեկություն, որ Երևան են ուզում ներկրել երկուսից երեք հարուր գրամ շաքար Թբիլիսիից», – պատմում է ոստիկանության` շաքարի ներմուծման դեմ պայքարի բաժնի պետ Արմեն Ալլայանը: «Շաքարային հանցագործությունների դեմ պայքարի արագ արձագանքման թիմը միանգամից ժամանեց օդակայան և գտավ կասկածյալ տականքներին»:

Դեպքի քննության համար կիրառվել են նաև հատուկ պարապած շներ, որոնք հոտով կարողացան հատկորոշել շաքար տեղափոծող ստահակներին: «Նրանք տարիներով պատրաստվում են Yerevan City-ի լավագույն շաքարային պահեստներում», – նշում է կինոլոգ Ահարոն Անյանը:

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, այդ անասունները փորձում էին տեղափոխել շաքարն ավանդական եղանակով` կուլ տալով շաքարով լցոնված ռեզինե փուչիկներ: «Ռենտգենը ցույց տվեց, որ յուրաքանչյուրը կուլ էր տվել երեք փոչիկ` 100 գրամ շաքար պարունակությամբ», – նշում է քննիչը, – «Մեր մասնագետներն արդեն հանել են յուրաքանչյուր կասկածյալից երկուական փուչիկ (դեղին և կարմիր – խմբ.) և այժմ որոնողական աշխատանքներ են տարվում երրորդ փոչիկի հայտնաբերման ուղղությամբ»:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին