▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորը խոսում են Հակոբ Հակոբյանի հեղինակած ֆիլմից, բայց ոչ մեկ չանդրադարձավ դերասանական կազմին

Բոլորը խոսում են Հակոբ Հակոբյանի (նույն ինքը` ճոյտի) հեղինակած ֆիլմից, բայց ոչ մեկ չանդրադարձավ դերասանական կազմին։ Ես իրոք զարմանում եմ. հանրությանը բավական հայտնի, լուրջ դերասաններ նման թեմայով, նման անճաշակ ու անորակ կրկեսին ո՞նց են մասնակցել։ Ոչ մի կերպ մարդու ուղեղում չի տեղավորվի, որ ասեն հոնորարի համար են նկարվել։ Չկա նման բան։ Եթե կարան նման թեմատիկայով ֆիլմում նկարվեն տենց անորակ ու զուտ հոնորարի համար, ուրեմն ամոթ իրենց։
Հասկացանք, որ դերասանի աշխատանքը, մանավանդ թատրոնի դերասանի, եկամտաբեր չի։ Բայց դա հիմք չի, որ ամեն աղբում` հանուն փողի, նկարվեն։ Ոչ միայն դերասանը, այլ ամեն մարդ իր արժեքը պետքա իմանա։ Ստացած 2 կոպեկը կծախսեն կգնա, բայց էտ խայտառակությունը հավերժ կմնա։
Մի եղեք այնպիսի դերասան, որ ձեզ միայն սերիալներում կերտած հերոսների անուններով ճանաչեն։ 
Բեզռուկովը որ Բեզռուկով էր, երբ առաջարկեցին նկարահանվել Бригада-2–ում, հրաժարվեց։ Ինչի գումար պետք չէ՞ր։ Բայց ճիշտ գտավ, որ թողի դերասանի էն հեղինակությունը, որը վաստակել էր հենց Бригада բազմասերիանոց ֆիլմով։
հ.գ. Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ճոյտի գրասենյակն էլ պակաս ֆեյքերի բանակ չունի, ու չի զիջում ոչ մի քաղաքական կուսակցության։

Արամ Գևորգյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին