▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զապն ազատ չի արձակվելու. քրեագետ

Արդեն տեղակացրել ենք,  որ մամուլում հայտնվել է տեղեկատվություն, որի համաձայն` Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երեւանում 2014թ հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի, ով առավել հայտնի է որպես Զապ, կալանքը երկու ամսով երկարացնելու Արդարադատության նախարարության միջնորդությունը: Ավելին` եթե որեւէ բան չփոխվի, ապա Զապը հունվարի 29-ին ազատ կարձակվի:

«Այս տեղեկատվությունը սխալ է, իմ տեղեկություններով Զապի նախնական կալանքը երկու ամսով երկարաձգել են. այլ բան չգիտեմ»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:

Իսկ այն հարցին` արդյո՞ք հաշվի առնելով Զապի քրեական աշխարհում ունեցած հեղինակությունը, նրա  ազատ արձակումը մեծ աղմուկ կբարձրացնի, թե ոչ, քրեագետը պատասխանեց.

«Դատարանն իր օրենքներով է շարժվում, քրեական աշխարհը` իր, ի՞նչ է պատահել որ: Մարդը 22 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեխիայում և, ի վերջո, պետք է այդ հարցը լուծվի»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին