▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաջարանի բժշկական լոտո...ջնջիր և իմացիր հեպատիտի, որ տեսակն ես շահել

Armcomedy-ին գրում է. Վերջերս հայտնի դարձավ, որ Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտային թյուրիմացություն է տեղի ունեցել։ Պատճառը ոչ ստերիլ բժշկական գործիքներն են։ Այս դեպքի առնչությամբ Առողջապահության նախարարությունը խոստացել է, որ այսուհետև հնարավորինս քիչ վնաս կպատճառի քաջարանցիներին։ «Համաձայն եմ, մի քիչ չափն անցել են բժիշկները… Մի տեսակ անհամ բան ա ստացվել»,- վրդովված նշել է նախարարության` հիվանդների հետ հոգատար վերաբերմունքի բաժնի պետ Բարսեղ Բուժունցը։

Դեպքի համար մեղադրվող բժիշկներից Ջեք Գրիգորյանը պատմեց, որ դա պատահականություն էր. «Պետք չէ ճանճից փիղ սարքել։ Ընդամենը մոռացել էինք գործիքները նորմալ մաքրել, համ էլ սպիրտը վերջացել էր… Կրկնում եմ` դա պատահականություն էր, մենք չէինք կարող մատներիցս հոտ քաշել ու իմանալ, որ Հիպոկրատ C-ի վտանգ կա… Ի՞նչ… Հա, թող Հիպատիտ լինի, կարևորը` ավելի վատ բաներ չեն եղել»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին