▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քյառթու կատուներն ինձ քնահարամ արեցին

Վաղ առավոտյան՝ քնի ամենաքաղցր պահին, ձայն լսեցի: Կրկնվող, չընդհատվող ձայն, որ սկզբում նման էր խուլ արձագանքի, քիչ-քիչ սթափվելով՝ հասկացա, որ քնիս մեջ չեմ:
Այդ ձայնը նման էր լացող երեխայի ձայնի. մտածեցի վերևիս հարևանի
(որին ձիասպորտի վարպետի կոչում եմ տվել :D) տնից է գալիս: Մտքումս կշտամբեցի որ քնով են ընկել ու չեն լսում երեխայի լացի ձայնը:
Ուզում էի նորից քնել, բայց այդ ձայնը տարածվեց էլ ավելի մեծ ուժգնությամբ. զգացի, որ դրսից է: Պատուհանից նայեցի ներքև, կիսախավարի մեջ ինչ-որ բան երևաց գետնի վրա: Միտքս սկսեց կայծակի արագությամբ աշխատել: «Երեխա է»,- մտածեցի ես և իսկույն դուրս թռա անկողնուց: Շորերս արագ-արագ վրաս գցեցի և դուրս թռա՝ մտքումս նախատելով անգութ ծնողներին և միաժամանակ որոշելով, թե ինչ պիտի անեմ:
Շքամուտքից դուրս եկա, ու ինչ տեսնեմ..... երկու կատու իրար դեմ ու դեմ կանգնած հո՜ չեն մլավում, հո՜ չեն «հոխորտում» իրար վրա, ու ոչ մեկը զիջելու նշան անգամ ցույց չի տալիս: Ակամայից հիշեցի մեր վարորդներին, որ ձեռքները դնում են ազդանշանին ու սկսում անխնա ազդանշանների լեզվով իրար «ուտել», «բզկտել» «հայհոյել»....
Այ էսպիսի քյառթու կատուներն էին «ռազբորկի» դուրս եկել և ինձ քնահարամ արել:
Եվ այս պատմությունը ունեցավ «հեփի էնդ»:

Արսեն Վարդանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին