▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չէին սպասում»-ի Սուրենի հանդեպ նման ագրեսիա չէի սպասում


Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեր ԶԼՄ-ների դեղնությունն էլ ինձ չի զարմացնում. ամեն ինչից սկանդալ են սարքում, ամեն ինչից ուզում են կլիկ հավաքել: Լրագրողի ծիրից դուրս, առհասարակ այդ մասնագիտության հետ կապ չունեցող ամենահիմար նյութերի ականատես կարող ես լինել: Միակողմանի կարծիքը, մեկի ստացած տպավորությունը մեկ էլ հանկարծ դառնում է մի ծիծաղելի ակնարկ, վրան էլ կպցնում են հոդված անվան պիտակը ու <<հրապարակ>>- ում: Ամենատհաճը ինձ հանդիպեց վերջերս, երբ ազգովի հետևում էինք լրատվությանը, քանի որ ոճրագործությունը խոցել էր բոլորիս....մեկ էլ կարդում եմ մի նյութի վերնագիր՝ մոտավորապես էսպես՝ <<Կարատեիստը վախենում է տրուպ թողնել...>>...ես էլ մտածում եմ` ինչ է` ինչ - որ հայ սպորտսմեն վրեժխնդրության մասի՞ն է խոսել, թե ինչ..., որ բոլոր կայքերը մեկը մյուսի հետևից պատճենում են..., դու մի ասա, մեկի ստացած տպավորությունն է` մեր թիվի ժամանցային ծրագրերից...ավելի շուտ՝ մրոտում կոնկրետ անձի...անասելիք մեղադրանքներ... Ու քիչ է զարմանաս, թե ինչպես է այդ հոդվածի հեղինակը նման օրերին հրապարակում նման նյութ, այլ նաև, թե ինչպես է հայ մարդը այդ օրերին նման մանրակրկտությամբ դիտում այդ հաղորդումը, որ կարողանում է վերլուծել հաղորդավարի միմիկան...շշմելու...Ու ինչպես և սպասելի է, միշտ նման նյութերում վերնագիրը քիչ է կապվում նյութի էության հետ...Հանուն ինչի՞...մանավանդ, որ մրոտում են մի մարդու, որի անունով էլի գլուխ կգովեինք, եթե նա Հայաստանից դուրս ապրեր...

Դիլանյան Զար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին