▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյսբուքում նոր վիրուս է շրջանառվում

Aravot.am-ը գրում է, որ ֆեյսբուքում նոր վիրուս է շրջանառվում՝ երկու կես եղած արյունլվա մարդու մասին տեսագրության տեսքով: Այդ վիրուսը «ծեփված» է ֆեյսբուքյան բոլոր այն օգտատերերի պատերին, որոնք «վարակված» ընկերներ ունեն:

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է. «Դա Ֆեյսբուքի ստանդարտ վարակելու ձեւերից մեկն է: Հիմնականում օգտագործում են թեմա, որոնցով մարդկանց կարելի է գայթակղել՝ էրոտիկ եւ դաժանություն»: Ինչ վերաբերում է դաժան տեսարանով իբր տեսանյութին, մասնագետի հավաստմամբ, այն հեշտ է հեռացնել.

«Սկզբում պետք է ուղղակի չվարակվել, եթե դուք տեսնում եք, որ ինչ-որ մեկն առանց որեւէ մեկնաբանության մի բան է դրել ու մի շարք ընկերների նշել է, պետք է զգուշավոր լինել: Առավել եւս, եթե ձեր ծանոթն է, որը շատ ակտիվ չի, շատ բաներ չի գրում, երեւի արժի մի հատ հարցնել, նոր սեղմել: 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին