▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարձակվեցին մեր մեքենայի վրա, որի մեջ էին 4 տարեկան աղջիկս եւ կինս». aravot.am

aravot.am-ը գրում է. Բերձորում ոստիկանական ուժերի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մասնակիցների վրա կատարված հարձակմանը ականատես է եղել նաեւ ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, որն իր կնոջ եւ 4-ամյա դստեր հետ է եղել: Նիկոլ Աղաբաբյանը «Հիմնադիր խորհրդարանի» հետ որեւէ կապ չունի, սակայն մտավորականների այն տեսակին է պատկանում, որն անմասն չի մնում ժողովրդի ցավ ու խնդրից: Նա մեզ պատմեց. «Հայ մտավորականներից շատերի նման ես մտահոգված եմ այն ամենով, ինչ կատարվում է մեր երկրում: Երբ տեղեկացա, որ «Նախախորհրդարանը» ցանկություն ունի երթ կազմակերպել դեպի Արցախ, ինձ շատ հետաքրքրեց, թե ի՞նչ է տեղի ունենալու, եւ ո՞րն է նրանց պահանջը: Մինչեւ երթը ես հանդիպեցի նրանց հետ եւ խնդրեցի բացատրել այդ երթի իմաստը եւ նպատակը: Նրանք բացատրեցին, որ գնում են խաղաղ երթ անելու, մարդկանց հետ խոսելու, բացատրելու, որ այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ շարունակվելու դեպքում հնարավոր է, որ կորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը: Համոզվելով, որ երթը խաղաղ եւ իրազեկիչ բնույթ է կրելու, եւ կիսելով նրանց մտահոգությունները, ես իմ ընտանիքով, որ գտնվում էինք Սիսիանի իմ առանձնատանը, որոշեցինք միանալ այդ մարդկանց: Ինձ համար էլ է մտահոգիչ այն ամենն, ինչ կատարվում է մեր երկրում, եւ ես էլ եմ վախենում իմ երկրի ապագայի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին