▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հստակ քաղաքականություն կա՝ փչացնել հարաբերությունները ռուսների ենթակա երկրների հետ

Ռուսական КГБ-ի դասական դարձած գործելաոճն ու մեթոդները արդեն հարյուր տարուց ավելի է՝ չեն կորցրել իրենց ակտուալությունն ու արդյունավետությունը, այլ ավելի են կատարելագործվել:

Մեծ հաշվով՝ մեզ` հայերիս, չպետք է հետաքրքրեր ,ու մենք ընդհանրապես ոչ մի կապ չպետք է ունենայիք այդ հապավման կամ տողատակում տեղ գտած խոր ու մութ անդունդի հետ:

Սարդոստայնի կենտրոնում գտնվող Կրեմլը իր որդեգրած քաղաքականությամբ, սկսած ԽՍՀՄ փլուզումից, աշխատում է նույն ոճով, ինչ ոճով աշխատում է ոչ պակաս դասական КГБ-ին հարգող Սերժ Ազատիչը: Որդեգրած քաղաքականությունը ագրեսիվ չէ, կտրուկություն չունի, այն հետապնդում է հեռահար նպատակներ, որոնց ազդեցությունը հնարավոր կլինի տեսնել միայն տասնամյակների ընթացքում: Նախ հակիրճ կենտրոնանք Ռուսաստանի Դաշնության քաղաքականության վրա, այնուհետև զուգահեռներ անցկացնենք ՀՀ քաղաքականության հետ: Սկսած ԽՍՀՄ փլուզումից,՝ռուսների առաջ հստակ քաղաքականություն կա դրված՝ փչացնել հարաբերությունները իր ենթակա երկրների ու ժողովուրդների հետ:

Հիշենք Վրաստանի օրինակը, երբ իր քթի տակ գտնվող երկիրը, որը յոթանասուն տարի գտնվել է միության կազմում, կապ հաստատեց երկրագնդի մյուս հատվածում գտնվող ԱՄՆ-ի հետ և աստիճանաբար հեռացավ: Չեչնիան, Ուկրաինան, հիմա արդեն Հայաստանը, Բելոռուսիան:

Երկիրը լցված է մոլի ազգայնական և նացիոնալիստական գաղափաների ագիտացիայով:

Այս ամենը չէր կարող ինքնաբուխ լինել. սա հատուկ մշակված քաղաքականություն է, որն ունի հատուկ նպատակներ: ՀՀ-ում նույնպես աշխատում է Ռուսական КГБ-ի մասնաճյուղը, և պետական մյուս կառույցները գործում են հենց նրանց ենթակայությամբ:

Առաջնահերթային նպատակն էր երկրի ամբողջ արդյունաբերությունն ու ռեսուրսները Ռուսաստանին հանձնելը,իսկ մեթոդները արհեստական սնանկացումներն էին, արհեստական արտաքին պարտքերն ու անգործությունը:

Երկրորդ նպատակը՝ քաղաքական դաշտի անապատացումը, փչացնելն ու բոլոր քիչ թե շատ հայտնի ու սիրված գործիչներին չեզոքացնելը: Իսկ գլխավոր նպատակը այս տարածաշրջանի հայաթափումն ու մաքրումն է…

Իսկ եթե փորձենք լավատեսությամբ մոտենալ ստեղծված իրավիճակին,ապա կարող ենք տեսնել, որ մենք գնալով ավելի ադապտացվող ենք դառնում և արտագաղթի ու էմիգրացիայի նորանոր միջոցներ ենք փնտրում:

Ճիշտ է, մենք զրկվում ենք մեր հողից, մեր երեխաների համար մեր հողի վրա ապագա ստեղծելու հնարավորությունից, բայց ճամփորդում ենք, լինում ենք այլ երկրներում, անգամ շատերի բախտը բերում է ԱՄՆ-ում հայտնվել:

Ճիշտ է, զրկվում ենք ազգային արժանապատվությունից և վերածվում մի երրորդ սորթի ժողովրդի, բայց կարողանում ենք գոնե սոցիալական կայքերում գրանցվել և ազգապահպանություն քարոզել:

 

Հովհաննես Եսայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին