▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպան եղած գործարարի քրեական գործը հիմա էլ փոխանցվել է ԱԱԾ-ի վարույթ

Երեկ գրել էինք, որ Asekose.am-ին  հայտնի է դարձել, որ ինքնասպան եղած գործարար Համլետ (կամ Աբրամ) Ամիրխանյանի նամակը, որը նա գրել է մահվանից առաջ, բաղկացած է 5 էջից, գրված` ռուսերենով,  սկսվում է հետևյալ վերնագրով` Я попал под влиянием "Монстра"...և ավարտվում այս նախադասությամբ`   А теперь конкретное имя Монстра, որից հետո Աբրամ Ամիրխանյանը նշում է այն մարդու անուն ազգանուն հայրանունը, ով, ըստ իր նամակի`  խանգարել է իրեն  և թույլ չի տվել  որևէ գործողություն կատարել` իր բիզնեսը զարգացնելու  համար:

Աղմկահարույց այս գործը  ՀՀ քննչական կոմիտեից` գլխավոր դատախազության  պահանջով ուղղարկվել է դատախազություն, որտեղից  էլ  Asekose.am-ին  խոստացել էին պատասխանել,թե արդյոք տեղյակ են ինքնասպանություն գործած գործարարի նամակից և արդյոք այն փոխանցվել է իրավապահ մարմիններին:

ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից այսօր Asekose.am-ին տեղեկացրել են հետևյալը. «Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի տնօրեն Աբրամ Ամիրխանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթ` նախաքննությունը իրականցնելու նպատակով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին