▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահմեդական հարսանեկան ավանդույթներ

wedding.am-ը գրում է. Մահմեդականների մոտ նշանադրությունը տեղի է ունենում մինչև հարսանիքը: Զույգերը փոխանակվում են ամուսնական մատանիներով, իսկ հարսի շորը ապահովում է տղայի կողմը: Հարսանիքից երկու օր առաջ տեղի է ունենում <<մանջհա>>  արարողությունը, որի ժամանակ հարսին օծում են տղայի կողմից բերված տարբեր յուղերով: Այս արարողությունը իրավունք ունեն իրականացնել միայն չամուսնացած կանայք: Հարսի ձեռքերն ու ոտքերը նախշազարդում են խնայով: Այս արարողությունից հետո հարսնացուն իարվունք չունի դուրս գալ տանից մինչև հարսանիքի օրը:

Հարսանիքի օրվա հասնացուի շորերը նույնպես ապահովում է տղայի կողմը: Հարսանիքի օրը ընկերներն ու հարազատներն ուղեկցում են փեսային, ով կամ ձի է նստում, կամ գնում մեքենայով: Փեսային ողջունում են հարվածային երաժշտական գործիքների ուղեկցությամբ: Ժամանելուն պես՝ փեսան և հարսի եղբայրը փոխանակվում են քաղցրաջրով լցված բաժակներով: Կանայք և տղամարդիկ նստում են տարբեր սենյակներում կամ նրանց բաժանում են վարագույրները: Սա պարտադիր պայման չէ բոլոր մուսուլմանական արարողությունների համար: Տղայի կողմը պարտադիր գումար է տալիս աղջկա կողմին, ինչը կոչվում է <<մեհեր>>, իսկ գումարի չափը որոշվում է երկու ընտանիքներիր մեծերի կողմից: Մինչ Ղուրանի համապատասխան հատվածը կարդալը, քահանան հարցնում է հարսնացուին, արդյոք նա համաձայն է ընտրության հետ և արդյոք երջանիկ է: Փեսային նույնպես տրվում է այս հարցը: Այնուհետև ամուսնությունը գրանցվում է, ինչը հայտնի է որպես <<nikaahnama>>: Առաջինը ստորագրում է փեսացուն, այնուհետև երկու այլ վկաներ: Այնուհետև փեսան գնում է կանանց մոտ, որտեղ գումար և նվերներ է բաժանում հարսնացուի քույրերին և ստանում մեծերի օրհնությունը: Ընթրիքը կանանց և տղամարդկանց համար մատուցվում է առանձին-առանձին: Ընթրիքից հետո հարսնացուն և փեսացուն նստում են կողք կողքի, նրանց գլուխները ծածկվում են երկար շալերով և քահանան սկսում է աղոթք անել: Սուրբ գիրքը դրվում է նրանց մեջտեղում, և նրանք միմյանց տեսնում են հայելիների մոջոցով: Հյուրերին մատուցվում է չրեղեն և քաղցրավենիք: Փեսացուն կրտսեր եղբոր հետ մի գիշեր անցկացնում է հարսնացուի տանը, իսկ հաջորդ առավոտյան հարսնացուի ծնողները նրան են տալիս հագուստ, նվերներ և գումար: Իսկ երեկոյան փեսայի հարազատները գալիս և ամուսնական զույգին տանում են իրենց տուն: Հրաժեշտի ժամանակ հարսնացուի հայրը հարսի ձեռքը հանձնում է փեսային և խնդրում միշտ պաշտպանել նրան:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին