▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատվերով սպանություն է եղել` քաղաքական շարժառիթներով… Նեմցովի դուստրը խոսել է հոր սպանության մասին

Օրեր առաջ սպանված  ռուս ընդդիմադիր  գործիչ Բորիս Նեմցովի դուստրը` Ժաննան, The Times պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ իր հոր սպանությունը վրեժ էր քաղաքական գործունեության համար:  Հատկանշականն այն է, որ աղջիկը կասկածանք է հայտնել, որ հանցագործները պատասխանատվության կենթարկեն:

«Բանտ ուղարկել նրան չէին կարող, քանի որ նա շատ ազնիվ մարդ էր… Չէին կարող առիթ գտնել… Կարծում եմ` դա պատվերով սպանություն է եղել` քաղաքական շարժառիթներով… Որևէ մեկին մեղադրելու համար ապացույցներ են պետք, իսկ ես որևէ ապացույց չունեմ: Դրանք միայն իմ զգացողություններն են, սակայն վստահ եմ, որ նա դարձել է սեփական սկզբունքների ու գործողությունների զոհը: Ինձ հայտնի է, որ պաշտոնական անձինք կարծիք են հայտնել, որ նա վտանգավոր չէր, սակայն հանուն ինչի՞ սպանել ընդդիմության առաջնորդին, եթե նա իրենից վտանգ չի ներկայացնում:  Կարծում եմ` նրա դաժան ու անամոթ սպանությունից հետո  ռուսական ընդդիմությունը գլխատվել է», - ասել է Նեմցովան՝ հավելելով. «Նախկինում մարդիկ վախենում էին, այժմ նրանք վախենում են 100 անգամ ավելի շատ… Ես վստահություն չունեմ պաշտոնական հետաքննության հանդեպ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին