▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Beeline-ը շարունակում է թալանել իր հաճախորդներին

Ուրեմն նորից պետք է գրեմ Beeline-ի մասին: Ոչ մի ձև չի լինում բացատրել ընկերության ներկայացուցիչներին, որ չի կարելի անել այն, ինչ իրենք անում են: Մոտ 3 ամիս առաջ գրել էի այստեղ Beeline-ի թալանի մասին: Նորից պատմեմ, թե ինչումն է հարցը: Ուրեմն գոյություն ունեն տարատեսակ սակագնային փաթեթներ, որոնցից մեկի պայմաններում ասվում է, թե որ լիցքավորելով 1.000 դրամ, Ձեզանից կպահվի 300 դրամ, որի դիմաց կտրամադրենք Ձեզ 14 օր անվճար րոպեներ ցանցի ներսում և եսիմ ինչքան, ասենք 1.000 անվճար SMS... Հիմա տեսեք, լիցքավորում ես 1.000 դրամ մարտի 1-ին, 300 դրամ պահվում է ու մինչև մարտի 14-ը ունենում ես անվճար րոպեներ ու այդ 1.000 SMS-ը: Հիմա պատկերացրեք նորից եք լիցքավորում նույն օրը, կամ, ասենք մի քանի հատ 1.000 դրամանոց լիցքավորման քարտ եք առել: Ի՞նչ պետք է լիներ ըստ տրամաբանության: Կամ պետք է տրամադրվի 14 հավելյալ օր անվճար խոսելու իրավունք և SMS-ներ և դրա դիմաց կրկին պահվի 300 դրամ, կամ էլ պետք է այլևս չպահվի այդ 300 դրամը, ճի՞շտ է: Արի ու տես որ Beeline-ում այդպես չէ: Իրանք կրկին պահում են 300 դրամ բայց դրա դիմաց չեն տալիս ՈՉ ՄԻ ԲԱՆ: Դու կրկին ունես մինչև մարտի 14-ը անվճար ներցանցային րոպեներ և նույն 1.000 SMS-ը: Հիմա դիմել եմ իրենց , ասում եմ ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ ԵՔ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԳԱՆՁՈՒՄ ԱՅԴ ԳՈՒՄԱՐԸ: Դեկտեմբերին խոստացան շտկել այդ հարցը: Երեք ամիս քնացրեցին, հիմա էլ ասում են` կամ 500-500 լիցքավորիր, որ չտանի այդ գումարը, կամ մեկ անգամ լիցքավորիր, հետո անջատիր այդ սակագնային պլանը, հետո նորից լիցքավորիր ու նորից միացրու: Ոնց որ ձեռ առնեն: Լավ, ես հըլը ասենք մի բան արեցի, բա էն ՀԱԶԱՐԱՎՈՐ մարդիկ ովքեր տեղյակ չլինելով, ինչպես տեղյակ չէի ես շատ երկար ժամանակ, կորցնում են այդ 300 դրամները: Մի պահ պատկերացրեք որ օրական հնարավոր է մի քանի հազար հոգի կորցնի 300 դրամ ու այդ գումարը ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ գնում է Beeline-ին, քանի որ իրենց խոսքերով այդպես է ծրագրավորված ու ոչինչ չի լինի անել: Թալան ա սա, ուրիշ ոչ մի որակավորում չի կարելի տալ: Կամ էնքան մեղկ ընկերություն ա որ իր ծրագրավորման հարցերը չի կարողանում լուծել, կամ էլ ձեռք ա տալիս մարդկանց թալանել:

Հ.Գ. Հեռուստատեսության ոլորտից շատ ֆրենդեր ունեմ, մի բան կազմակերպեք բանավեճի տեսքով հրավիրենք Beeline-ի ներկայացուցչին, տեսնենք այդտեղ էլ ա բացատրելու մարդկանց թե ոնց կես ժամ լիցքավորեն հաշիվը, որ Beeline-ը չգողանա իրենց փողերը:

Վազգեն Սաղաթելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին