▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկաբնակ գրող Արմեն Մելիքյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ հայերի ցեղասպանությունը ֆարս է

ԱՄՆ-ում գործունեություն ծավալով գրող Արմեն Մելիքյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ հայերի ցեղասպանությունը ֆարս է։ Միաժամանակ հայոյել է Հայոց ցեղասպանությունը, իսկ հայերին անվանել դեգեներատներ, ու կրկին հայոյել մի ողջ ժողովուրդ։

Եթե ասում եմ հայոյել, դա հասկացեք բառացիորեն, այլ ոչ թե այլաբանորեն։ Կարդացեք Արմեն Մելիքյան օգտատերի փետրվարի 1-ի պոստը։ Ես դեռ չեմ հանդիպել որևէ մեկին, որ նման կերպ արտահայտվեր մի ողջ ժողովրդի ողբերգության մասին։ Նույնիսկ Փերինչեքը, ում Ռոբերտսոնը դատարանում անվանեց սովորական ռասիստ, հանցագործ ու խաբեբա, ով ներկայումս դատվում է Թուրքիայում ռասիզմի համար, իրեն թույլ չի տվել հայոյել ցեղասպանությունը, այլ ժխտել է դա որպես պատմական փաստ։

Առավել զարմանալի էր, որ ես ՖԲ-ի ուշադրությունը հրավիրեցի հայերեն ու անգլերեն լեզուներով այդ հայտարարության վրա որպես ատելության խոսք (hate speech), սակայն ՖԲ-ն այսօր ինձ ծանուցեց, որ նման խոսքը չի խախտում ՖԲ-ի կանոնակարգը։ Այստեղ զուտ ծանուցման ընթացակարգը չի գործի։ Խոսքը, կրկին, չի վերաբերում ժխտողականությանը (negation), որը Արմեն Մելիքյանը հրապարակայնորեն անում է, թեև դրա մասին է Փերինչեքի դատավարությունը։ Խոսքը վերաբերում է ցեղասպանությունը հրապարակայնորեն հայոյելուն։ Ազատ խոսքի պաշտպանության որևէ կառուցակարգ չի կարող պաշտպանել նման խոսքը։

Արա Ղազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին