▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն ինձ ծեծում և ծաղրում էր. նա դաժան բռնապետ է…Պուտինի նախկին կնոջ խոստովանությունը

Գերմանական Die Welt  պարբերականը հրապարակել է ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ` Լյուդմիլայի սկանդալային հարզացրույցը.

«Ամուսինս, ցավոք, արդեն վաղուց «կենդանի չէ». ես ստիպված եմ այս մասին  հրապարակայնորեն խոստովանել, քանի որ այլևս չեմ կարող տեսնել, թե ինչ է կատարվում նրա անվան շուրջ: Նրանք սարսափելի մարդիկ են, ովքեր ոչնչից  հետ չեն կանգնի. վախենում եմ, որ նրանք կսպանեն ինձ և աղջիկներիս, ինչպես դա արել են ամուսնուս հետ»,-ասել է  Լյուդմիլա Պուտինան:

Շարունակելով խոստովանությունը` նախկին կինը նշել է, որ իրենց ընտանիքը չէր կարող իդեալական համարվել.

«Երբ ամուսնանում էի, սիրահարված էի հետախույզ-սպայի, սակայն իրականությունն ամբողջովին այլ էր: Պարզվեց` Պուտինը բռնապետ և դաժան մարդ է, ով երբեք ինձ հետ հաշվի չեր նստում և չէր նկատում իմ ներկայությունը: Ես նրան պետք էի ընդամենն այն բանի համար, որ նա ընտանիք ունենա: Ինձ դժվար է խոստովանել,  բայց Պուտինն ինձ ծեծում  և ծաղրում էր: Նրա հետ ապրելը տանջանք էր»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին