▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրազդան-Էքսպո»-ի տնօրենը մարդ է առևանգել. yerkir.am

Yerkir.am-ը գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ անձի առեւանգման համար։

Նախաքննությամբ պարզվել է, որ «Հրազդան-Էքսպո» ՓԲԸ-ի տնօրենը, Ա.Գյուրջյանը եւ ևս երկու անձ, նախնական համաձայնության գալով, 2015թ. մարտի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, պարտքուպահանջի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով առևանգել են Երևանի բնակիչ Ռ.Աղաջանյանին։

Նրան, Գ.Արծրունի փողոցից բռնություն գործադրելով նստեցրել են ՓԲԸ-ի տնօրենի կողմից վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, որոշ ժամանակ պահելուց հետո իջեցրել Կոմիտասի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ու հեռացել: 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին