▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարատ Հայրապետյանը առանձնահատուկ ճոխությամբ է նշել ծննդյան 30-րդ հոբելյանական տարեդարձը

Լոս Անջելեսում, <<Արբատ>> հանդիսությունների սրահում երգիչ, կոմպոզիտոր, սիմֆոնիկ դիրիժոր, հասարակական և քաղաքական գործիչ Մարատ Հայրապետյանը մեծ շուքով ու առանձնահատուկ ճոխությամբ նշեց իր ծննդյան հոբելյանական տարեդարձը: 

Նրան եկել էին շնորհավորելու Կալիֆորնիայում ապրող ամերիկյան հեղինակավոր համալսարանների դասախոսներ, ամսագրերի հիմնադիրներ, քաղաքական ու հասարակական, մշակույթի ու սպորտի, մեդիայի ու կինոինդուստրիայի, գործարար աշխարհի, դատաիրավական ու բժշկական ոլորտների հայ ու օտարազգի ամենահայտնի ու ականավոր գործիչները:

Ծննդյան տոնախմբությունը մեկնարկեց տերունական աղոթքով, որն առ Աստված բարձրացրին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի նախկին առաջնորդ, գերաշնորհ սրբազան Վաչե Արքեպիսկոպոս Հովսեփյանը, Տեր Հովսեփ ավագ քահանա Հակոբյանը և Մեծի Տանն Կիլիկիո Արժ. Տեր Վազգէն քահանա Աթմաճեանը:

Հանդիությունը վարեցին ասմունքող ու հաղորդավար <<Բարև>> հեռուստածրագրի հիմնադիր Նունե Ավետիսյանը և հայտնի շոումեն <<Մեր Շոու>> հեռուստանախագծի հիմնադիր Գրիշա Սանդալյանը:

Իրենց կատարումներով հանդես եկան երգչուհիներ` ՀՀ վաստակավոր արտիստներ Գայանե Հովհաննիսյանը, Նառան, Էռնա Յուզբաշյանը, Արաքսյա Վարդերեսյանը, Անի Քրիստին, Լիա Կուռոյանը և այլոք... Ինչպես նաև երգիչներ,  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանը, Պապին Պողոսյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Միստեր X-ը, Արմենչիկը, Հրաչյա Մխիթարյանը (Չուկո) և այլոք... 

Միջոցառումը մեկնարկեց ջութակահար Մերուժան Մարգարյանի կատարումներով,  որոնց հաջորդեցին դուդուկահար Ռուբեն Հարությունյանի կատարումները: 

Մարատ Հայրապետյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի շնորհակալագրով,  որոնք հոբելյարին հանձնեց Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը:

Մարատ Հայրապետյանը պարգևատրվեց նաև ԱՄՆ Կոնգրեսի գնահատանքի հավաստագրով` Կոնգրեսմեն Ադամ Շիֆի կողմից, Կալիֆորնիայի խորհրդարանի գնահատանքի հավաստագրով` պատգամավոր Մայք Գատտոյի կողմից, Գլենդելի քաղաքապետի գնահատանքի պատվոգրով, որը հանձնեց Գլենդել քաղաքի քարտուղար Արդի Քասսախյանը, Հայաստանյաց եկեղեցու օրհնության ու գնահատության վկայագրով` Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի առաջնորդ գերաշնորհ սրբազան Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի կողմից, Խորհրդանշական <<Եկեղեցի>> հուշանվերով` Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևմտյան Թեմի ազգային առաջնորդ գերաշնորհ սրբազան Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից:

Մարատ Հայրապետյանն իր ակնառու ընդունակությունների և ձեռքբերումների համար ընտրված լինելով Փառքի միջազգային սրահի անդամ` պարգևատրվեց համապատասխան հավաստագրով:

Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի կողմից ընտրված լինելով արտասահմանյան անդամ` նրան շնորհվեց ակադեմիկոսի կոչում:

Միջազգային հանրության համար իրականացրած ակնառու ծառայությունների համար Հոնդուրասի կառավարությունը Մարատ Հայրապետյանին պարգևատրեց վաստակավոր ծառայության հատուկ պետական մրցանակով, որոնք հոբելյարին հանձնեց Քալիֆորնիայի պատվավոր քաղաքացի, համաշխարհային մեծության գիտնական, ակադեմիկոս, գիտությունների դոկտոր, USC համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ, ԱՄՆ-ում Հոնդուրասի գլխավոր պատվո հյուպատոս, լեգենդար Զորջ Չիլինգարը:

Շահանե Ղազարյան, ԱՄՆ

72157651168911867

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին