▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4-ամյա երեխան գիշերվա ժամը 3-ին ավտոբուս է նստել. պատճառն անհավանական էր

 

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում 4 տարեկան աղջիկը զարմացրել է վարորդին և ուղևորներին, երբ ուշ գիշերով միայնակ նստել է հանրային ավտոբուս՝ իր սիրելի քաղցր ըմպելիքը ձեռք բերելու համար, գրում է Business Insider-ը՝ վկայակոչելով տրանսպորտի հարցերով գերատեսչության պաշտոնյաներին:
 
Տեսախցիկներից ստացված կադրերում երևում է, թե ինչպես է խարտյաշ մազերով փոքրիկ աղջիկն ավտոբուս նստում գիշերվա ժամը 3-ին, մինչ ավտոբուսում եղած ուղևորները զարմացած նայում են նրան:
 
Հարավարևելյան Փենսիլվանիայի տրանսպորտի վարչության խոսնակ Քրիստին Գեյջերի խոսքով՝ աղջիկն ասել է ավտոբուսի ուղևորներին, որ իր սիրած ըմպելիքն է ցանկանում գնել։
 
Տեսնելով երեխային՝ ավտոբուսի վարորդը կանգնել է, զանգել տրանսպորտի վերահսկման կենտրոն և սպասել ոստիկանությանը: Աղջկան տարել են մոտակայքում գտնվող հիվանդանոց, որտեղ նրան դիմավորել են իր ծնողները:
 
Աղջկա ծնողները նշել են, որ չեն նկատել, թե ինչպես է իրենց աղջիկը դուրս եկել հետնամուտքից՝ իր սիրելի ըմպելիքը փնտրելու համար:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի 4-ամյա բնակչուհին ավտոբուս  նստում գիշերվա ժամը 3-ին՝ զարմացնելով վարորդին և ուղևորներին:

Տեսնելով երեխային՝ ավտոբուսի վարորդը կանգնել է, զանգել տրանսպորտի վերահսկման կենտրոն և սպասել ոստիկանությանը: Հարավարևելյան Փենսիլվանիայի տրանսպորտի վարչության խոսնակ Քրիստին Գեյջերի խոսքով՝ աղջիկն ավտոբուսի ուղևորներին ասել է, թե իր սիրած ըմպելիքն է ցանկանում գնել։

Շուտով ոստիկանները փոքրիկին տարել են մոտակայքում գտնվող հիվանդանոց, որտեղ նրան դիմավորել են իր ծնողները: Աղջկա ծնողները նշել են, որ չեն նկատել, թե ինչպես է իրենց աղջիկը դուրս եկել հետնամուտքից՝ իր սիրելի ըմպելիքը փնտրելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին