▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4-ամյա Սելենայի կյանքը վտանգված է

4-ամյա Սելենա Սիմոնյանի մոտ այս տարվա սկզբից նկատվել են թուլություն, փորացավեր, տենդ: Փետրվարի 26-ին Արաբկիր բժշկական կենտրոնում նրա հետազոտության արդյունքում ախտորոշվել է պարբերական հիվանդություն, ՄԵՖՎ գենի կոմպաունդ-հետերոզիգոտ մուտացիաա, ուղեկցող հիվանդությամբ՝ ուղեղիկի թումոր: Հետագա բուժզննումը երեխան անցել է Մոսկվայում՝ Բուրդենկոյի անվան կլինիկայում, ուռուցքաբան պրոֆեսոր Օլգա Ժելուդկովայի մոտ: ՄՌՏ-հետազոտության արդյունքում երեխայի մոտ հայտնաբերվել է գլխի քաղցքեղ, որը պահանջել է անհապաղ վիրահատություն, երեխայի տարիքից ելնելով անհրաժեշտ է նաեւ հետվիրահատական քիմիթերպիա, որը պետք է իրականացվի Գերմանիայում:

Չունենալով անհրաժեշտ գումար՝ Սելենայի ծնողները դիմում են բարի մարդկաց օգնությանը:

Քանի որ Սելենան ծնողների հետ գտնվում է ՌԴ-ում Բուրդենկոյի կլինիկայում, Հայաստանում նրա պապու՝ Աշոտ Խալաթյանի անունով, Արարատ բանկում բացվել են հաշվեհամարներ՝

1510026889510100 ՀՀ դրամ,

1510026889510101 ԱՄՆ դոլար,

1510026889510149 Եվրո,

1510026889510158 ՌԴ ռուբլի; SWIFT: ARMCAM22

Փոքրիկ Սելենայի հարազատների հեռախոսահամարն է՝ +37491 70 70 35:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին