▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…

fnews.am-ը գրում է. “Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն հայտնել”,- անդրադառնալով Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանության համար կալանավորված հայտնի մականուններով Ծգլի, Տլեի եւ Գաստրիկին առաջադրված մեղադրանքն ընդունելուն, ասաց վերջիններիս փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա նաեւ տեղեկացրեց. -Սարգիս Գրիգորյանին` (Ծգլ), Սարգիս Հախանումյանին` (Տլե) եւ Վահան Հակոբյանին` (Գաստրիկ) դեմ առաջին ատյանի դատարանի կայացրած կալանավորման որոշումների հետ կապված այսօր բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան: Խնդիրը հետեւյալի մեջ է. նախաքննական մարմինը որեւէ ապացույց չի ներկայացրել դատարանին, որով կարելի կլիներ ենթադրել, որ հիմնավոր կասկած կա, որ այդ անձիք առնչվում են իրենց վերագրվող արարքներին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին