▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժպտացեք և գտեք Ձեզ` Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանում բացված յուրօրինակ ցուցահանդեսում

Երևանի հենց սրտում` Արամի 42/1 հասցեում գտնվող  Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանն` ավանդույթի համաձայն, շարունակում է  ներկայացնել յուրօրինակ մտածողությամբ ու ստեղծագործությամբ աչքի ընկնող արվեստագետների ու խրախուսել նրանց:

Այս անգամ` այսօրվանից`  ապրիլի 1-ի 19.00-ից մինչև մայիսի 1-ը, Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանում ներկայացվելու է  Քրիստինա Հայրապետյանի այլընտրանքային իրականությունը. իրական մարդիկ, որոնց էությունը վերարտադրվում է արվեստի գործերում։ Ցուցադրությունը նվիրվում է Ծիծաղի օրվան և ինչպես նախորդ ցուցադրությունները` ներկայացվելու է մեկ ամիս: Կազմակերպիչները նշում են`  եկեք ժպտանք եւ գտնենք մեզ Քրիստինայի ստեղծած կերպարներում։

Հիշեցնենք, որ մինչ այժմ Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան ներկայացվել էին վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանի աշխատանքները,  Վահագն Համալբաշյանի և Նարեկ Բախտամյանի  «Ճանապարհային նշանների արարումը» նախագիծը, մասնագիտությամբ գեղանկարիչ և լուսանկարչության ճամփան բռնած 23-ամյա Լուսինե Գրիգորյանի «Շունչ շնչի» լուսանկարչական ցուցահանդեսը,  ինչպես նաև  գյումրեցի նկարիչ Կարեն Բարսեղյանի ցուցահանդեսը, որում ներկայացված էին ջինսերի վրա արված ինքնատիպ նկարները:

Հեղինակ` Անի Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին