▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անուշ արեք տենդերները, սակայն չասեք, որ օբյեկտիվ եք եղել ձեր որոշումներում

Գովազդային տենդերին մասնակցելը պարզապես աբսուրդի է վերածվել, իբրև չցանկանալով վնասել Հայաստանի գովազդային գործակալություններին, իրականում PR տեխնոլոգիաների մենաշնոր է տված մեկ կառույցի, այնուհետ տվյալ կառույցի կողմից պատվիրատուների հետ կապ հաստատելու և համագործակցելու ակնկալիքով: Նման վնասատար որոշումները խոսում են թույլ և մրցակցությունից վախեցող մոտեցման և թիմի մասին ` հատկապես,  որ երկրում մնացել են հաշված գործակալություններ, թե ինչու են եղածը ուզում վերացնել` պարզ չէ... Բայց կարծես ձևը գտել են: Հաճոյանալ սերիալների վարկանիշներին, կամ դրանք քննարկել հասարակայնորեն հենց ոլորտի ներկայացուցիչների կողմից դեռ անհասկանալի է, սակայն դաշտը լոկալ գործակալություններից մաքրելու միտումը կբացահայտի ժամանակը... Անուշ արեք տենդերները, սակայն հետո չասեք, որ օբյեկտիվ եք եղել ձեր որոշումներում: Իսկ գործակալություններին բարի ճանապարհ, բոլոր այն տենդերներից հեռու,  ուր փաթեթում նաև ընդգրկված է PR-ը, էլ չեմ ասում սուպեռ առաջարկների մասին...

 

Հովհաննես Թովմասյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին