▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր ամեն քար բարձրացնելիս տակից խլրտում է երկու-երեք բանաստեղծ

Մարդկային պատմության բոլոր հաջողված ու առանց մահվան հողմաղացի հեղափոխությունները առանց զենքի ու թնդանոթների են եղել։ Իրական հեղափոխությունները մտավոր ու հոգեկան արժեքների մոդիֆիկացիան է, փիլիսոփայական պրոգրեսիան ու արժեհամակարգի փոփոխությունը։ Վերածննդի դարաշրջանը, ֆրանսիական, գերմանական լուսավորչականության ժամանակաշրջանները, փիլիսոփայական մտքի բարձրակետը 20-րդ դարի սկզբին, այնուհետև 60-70-ականների մշակութային հեղափոխությունը․ այս բոլորի արդյունքում երևան եկած նոր արժեհամակարգերն ու աշխարհայացքներն առանց արվեստի ու գրականության չէին կարող ներարկվել թիրախային հասարակության արյան մեջ: Այսինքն՝ գրականությունը թերևս միակ մշակութային ոլորտն է, որով հնարավոր է ապագա սերունդներին փոխանցել հոգևոր ու մտավոր արժեքներ։ Գրականությունը լողում է ժամանակի մեջ, չի ճանաչում ներկա, ապագա, անցյալ։ Բայց միևնույն ժամանակ գրական ստեղծագործությունները կարող են ցույց տալ իրենց ստեղծման ժամանակաշրջանի իրականությունն ու ժողովրդի սոցիալական, բարոյական, հոգեբանական կարգավիճակը։ Եվ հենց այստեղ ցանկանում եմ զուգահեռ անցկացնել այսօրվա և մեզնից մոտ 100 տարի առաջվա գրականության միջև: Եթե հարյուր տարի առաջ հայ գրական երկնակամարում փայլատակում էին իրենց նախորդներին գերազանցող բանաստեղծներ (արձակագիրների մասին չեմ խոսում, որովհետև մեծ հաշվով հայ արձակի հազվագյուտ նմուշներ են կարողացել հասնել մտքի հեղափոխության), ապա այսօր իրավիճակը այլ է: Մի քանի տաղաչափական հնարքներ գողանալու, մի քանի բանաստեղծություն անգիր անելու ու իրենց պես սաղմնային ուղեղով մեկին սիրահարվելուց հետո որոշում են իրար կպցնեն ծուռ ու մուռ հանգեր ու ինքնաբռնաբարվելով գիրք տպագրել։ Այսօր ամեն քար բարձրացնելիս տակից խլրտում է երկու-երեք բանաստեղծ:
            Անահիտ Հայրապետյան, Կարեն Անտաշյան, Մանե Գրիգորյան, Արա Հուսիկ։ Այսօր սահմանափակվենք միայն մի քանի, այսպես կոչված, ժամանակակից բանաստեղծների անուններով, որոնց մասին Չարենցը ժամանակին ասել է. «Միթե ձե՞զ նայեմ, միթե ձե՞զ, էսօրվա կուզիկ պոետներ. ձեր անծեր ծրի՞ն մոխիրե: Դուք, որ ունեք արյան տեղ -մեզ ու խլինք — խելքի փոխարեն»:

 Մյուս հրապարակման մեջ տեղ կգտնեն վերջիններիս առանձնահատուկ անսկզբունքային ու մերկ գործերը՝ իրենց գրաքննադատական վերլուծություններով։

 

 

Հովհաննես Եսայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին