▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք բոլորս անմոռուկ ենք. երգ անմոռուկի մասին

Այն, որ անմոռուկը լցրել է այսօր բոլորիս կյանքը, այն կարելի տեսնել ամենուր, արդեն հայտնի է:  Կան անմոռուկով զարդանախշեր, անմոռուկներ ավոտմեքենաների վրա, բոլոր դպրոցների մուտքերին, անգամ տեղ-տեղ գազոններն են զարդարված մեծ անմոռուկներով, տորթերն են զարդարում դրանով և այլն: Օրեր առաջ սոցցանցերում վաճառվում էր ուլունքներով հավաքած անմոռուկներ և այլն:

Բայց աժմ նաև երգ անմոռուկի մասին՝  «Մենք բոլորս անմոռուկ ենք» թեմատիկայով: Մեջբերեմ երգի տեքստից մի հատված.

«Մենք բոլորս անմոռուկ ենք
Անմոռուկ միլիոն կես:
Անմոռուկ է այն մանուկը,
Որն այդպես էլ չծնվեց»:

Երգը երգում են մանուկներ: Թե որքանով են մանուկները հասկանում իրենց երգած երգի բովանդակությունը, պարզ է ի սկզբանե: Բայց այն, որ այս երգի հեղինակը, ով գրել է այն և մատուցել մանուկներին երգելու համար ու տեղադրել համացանցում, միանգամայն գիտակցում է, թե ինչ է գրել, դա կասկածից վեր է:

Մնացածը լսեք և դատեք ինքներդ:

Ունենք Խնդիր ֆեյսբուքյան էջ

 ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին